Thursday, 16 07 2026
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Շոուն շարունակելու երկու սցենար

Իր բառապաշարը բարեփոխումների տարատեսակ մակդիրներով հարստացրած Հայաստանի իշխանությունը խորհրդարանի ընտրությունից առաջ թերևս պետք է հայ ժողովրդին մատուցի հերթական ցնցող կարգախոսը: Ենթադրվում է, որ այն լինելու է «Քեզ համար, Հայաստանի» և «Առաջ, Հայաստանի» մի խառնածին, կամ, ասենք, «Հայաստանը դու ես»-ի մի նոր մոդիֆիկացիա, որի տակ էլ կկառուցվի այն ամբողջ շոուն, որ վերջին շրջանում դարձել է Հայաստանի իշխանական քարոզչության անբաժանելի ուղեկիցը:

Այդ տեսանկյունից, Հայաստանի արդիականացումն իշխանությունն իրականացնում է բավական արագ տեմպերով, քարոզչության մեջ կիրառելով արևմտյան քաղաքական շոուներին բնորոշ տարրեր: Մինչդեռ Հայաստանի բարեփոխման մասին խոսող որևէ ուժ չի կարող ընտրել նախընտրական որևէ այլ կարգախոս, բացի օրինականության և սահմանադրականության կարգախոսից, բացի իրավունքի և իրավահավասարության կարգախոսից: Թե ինչպիսին կլինեն ձևակերպումները, այլ հարց է, բայց որ այլ կարգախոսը Հայաստանի համար կա՛մ ժամանակավրեպ է, կա՛մ բացարձակ քարոզչական դատարկություն, գրեթե անկասկած է:

Բանն այն է, որ Հայաստանի զարգացման, Հայաստանի առաջընթացի, հանրության ստեղծագործական պոտենցիալի արգելակման գլխավոր խոչընդոտը անօրինականությունն է, իրավունքի ոտնահարումը, օրենքից վեր դասվող մի զգալի խմբի առկայությունը, որի համար իրավունքը անձնական քմահաճույքն է, իսկ օրենքը՝ այն, ինչը նպաստում է անձնական հարստացմանը: Հետևաբար, Հայաստանի որևէ բարեփոխում կարող է արդյունավետ լինել միայն օրենսդրական առողջ հենքի պարագայում, այսինքն` օրենքի առաջ բոլորի հավասարության պարագայում: Դա այն նվազագույն մեկնարկային պայմանն է, որ դրված է Հայաստանի վերափոխման համար, և այն պետք է կատարվի, եթե կա մնացյալ բարեփոխումները կատարելու իրական ցանկություն: Մինչև Հայաստանում չհաստատվի օրինական հասարակարգ, մինչև երկրում չհաստատվի սահմանադրական կարգ, մենք չենք կարող օպտիմալ պատկերացում կազմել մեր կյանքի մյուս արատների, մյուս թերացումների մասին: Հետևաբար, մենք չենք կարող հստակ պատկերացնել նաև մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են այդ իրողությունները հաղթահարելու համար: Չէ՞ որ մինչև մենք ամբողջությամբ չպատկերացնենք խնդիրը, չենք կարող նաև դրա հնարավոր լուծումը գտնել կամ ճշգրտորեն մշակել:

Հետևաբար, Հայաստանում բարեփոխումների անվերապահ նախադրյալը սահմանադրականության հաստատումն է: Դա է թիվ մեկ բարեփոխումը, բարեփոխումների շարժակազմի քաշող վագոնը` շոգեքարշը: Եվ քանի որ այսօր իշխանությունն ուղղակի տապակվում է այդ ցանկության մեջ, չի հոգնում հասարակությանն առավոտից երեկո համոզել, որ հենց ինքն է Հայաստանի վերափոխման ամենաանկեղծ ջատագովը, ուրեմն այլ հիմք, այլ իմաստ, քան սահմանադրականությունը, իրավունքն ու օրենքը, Հայաստանի իշխանությունն իր նախընտրական կարգախոսում դնել չի կարող: Ընդ որում` թող չլինի թյուր տպավորություն, թե դա անկարևոր հարց է, և միևնույն է, ցանկացած կարգախոս էլ ձևական, նախընտրական քարոզչական բնույթ է կրելու: Իրականում դա կարևոր խնդիր է, և ամենևին վաղ չէ այդ խնդիրը առաջ մղելը:

Նախընտրական կարգախոսը բոլոր դեպքերում ձևականություն է, բայց այն հնարավորություն է տալիս հասարակությանն իր կամքը թելադրել այդ կարգախոսը կրողին, հնչեցնողին: Այսինքն` կան կարգախոսներ, որոնք հանրությանը չեն տալիս այդ հնարավորությունը, որոնք նույնիսկ հակառակն են ապահովում` օգնում են կարգախոսի հեղինակին, այսպես ասած, լղոզել հանրության հետ շփման օրակարգը, խուսափել խնդիրների մասին առարկայական քննարկումներից, հստակ թեմատիկայից:

Օրինակ` իշխանության կիրառած նախկին կարգախոսները հենց այդպիսին էին և հնարավորություն էին տալիս լայնորեն մանևրել հասարակության հետ շփումներում: Բայց եթե այդ ամենի հիմքում դրվում է արդեն կոնկրետ գաղափար և իմաստ, կոնկրետ արժեք, որը մարդու համար շոշափելի, տեսանելի և հասկանալի է, ապա իրավիճակը փոխվում է, և կարգախոսի հեղինակը ստիպված է գոնե նախընտրական շրջանում պատասխանատվություն կրել իր կարգախոսի համար և պատասխանել հասարակության հարցադրումներին, հասարակության հետ խոսել այդ առարկայական արժեքների և հասկացությունների մասին:

Այստեղ է խնդրի կարևորությունը, այստեղ է քաղաքական պատասխանատվությունն ու քաղաքական բովանդակությունը, այդտեղ է շոուն հավասարակշռվում պրակտիկ քաղաքականությամբ և քաղաքացիությամբ: Այլապես կասկած չկա, որ իշխանությունը հերթական շոուն է պատրաստում` փորձելով հնարավորինս խուսափել քաղաքականությունից և քաղաքացիականությունից: Իսկ քանի որ իշխանությունը հենց սկզբից ծրագրել է խուսափել դրանից, ապա հասարակությանն այլ բան չի մնում, քան հենց սկզբից հիշեցնել այդ մասին իշխանությանը, որ հետո հանրությանը չմեղադրեն չհիշեցնելու կամ ուշ հիշեցնելու համար:

Շոուն պետք է շարունակվի քաղաքականությամբ և պետք է ավարտվի քաղաքացիականությամբ: Հայաստանի համար այդ շղթան այլևս այլընտրանք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում