Wednesday, 15 07 2026
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

«Ժառանգության» շարքերում գործակալներ չկան. Ստեփան Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը անդրադարձավ «Ժառանգության»` շրջանառության մեջ դրած գաղտնազերծման օրինագծին:

Ստեփան Սաֆարյանը համարում է, որ սա մի հարց է, որի հետ կապված բոլոր քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում ունենան: «Արդյոք Հայաստանը կարո՞ղ է հանդուրժել այլ երկրների սպասավորներ, անձինք ունենալու արատավոր պրակտիկան»,- հռետորական հարց ուղղեց խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ այն երկրները, որոնք կիրառել են այս քայլը, այժմ նորմալ երկիր ունեն: Այդ երկրների ցանկում են Սերբիան, Լեհաստանը, Ալբանիան և այլն:

«Մեր կողմից մտածվել է չափազանց անվիճելի և համոզիչ մեխանիզմ, որը հնարավոր է` հղկման կարիք ունի, բայց կոնցեպտուալ առումով պահանջներին համապատասխանում է: Մենք ասում ենք, որ մինչև 1991թ. մարդիկ պետք է բացահայտվեն»,- մեկնաբանեց մեխանիզմը Սաֆարյանը`շարունակելով, որ գոյություն ունի գաղտնազերծման երկու եղանակ:

Առաջինը`այն մարդիկ, ովքեր աշխատել են օտարերկրյա կազմակերպությունների համար և գործակալական գործունեություն են ծավալել, դիմում են միջգերատեսչական հանձնաժողովին, տեղեկություններ են հայտնում այդ ծառայությունների գործունեության մասին:

Երկրորդն այն է, որ հանձնաժողովն ինքն է ուսումնասիրում և գցում այդ անձանց լյուստրացիայի տակ: Ուսումնասիրվողների ցուցակում են երկրի նախագահը, նախարարները, կուսակցականները և քաղաքական գործիչները:

Ուսումնասիրվում է կենսագրությունը, և եթե լինում են համագործակցություններ կասկածելի կազմակերպությունների հետ, միջգերատեսչական մարմինը դիմում է իրավասու մարմիններին և պաշտոնանկ անում տվյալ գործչին:

«Բավական է մենք հանդուրժենք հատուկ գործակալությունների գործակալներին մեր երկրում: Այդպիսի մարդիկ չեն կարող զբաղեցնել պաշտոններ և լինել պաշտոնատար անձինք»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:

Անդրադառնալով ՀԱԿ Գուրգեն Եղիազարյանի արձագանքին` ասաց, որ ցինիզմ է համարում նրա արձագանքը:

«Օրը ցերեկով ցինիզմն այն աստիճանի կարող է լինել, որ նա նման կարծիք հայտնի: Մենք դավաճանե՞լ ենք հատուկ ծառայությունների գործակալական ցանցը: Սա հիմարություն է, որն ինձ մտահոգում է: Հնարավոր է` այսպես ինքնաբացահայտվում են: Մեր նպատակներից մեկն արդեն իսկ փաստորեն կատարման ճանապարհին է,»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը`հավելելով, որ հետամուտ են լինելու, որպեսզի լրատվական հանրույթը պարզի բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումը:

Նա նաև նշեց, որ պետք չէ թերագնահատել այս օրենքի զարգացումը մեր երկրում. որ երկրները գնացել են այս ընթացակարգով` վերագտել են իրենց ինքնիշխանությունը:
Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պահանջներից մեկը այս ընթացակարգն էր, որը լինելու է կուսակցության այցեքարտերից մեկը:

«Ժառանգությունն» ակնկալում է այս ընթացակարգի շուրջը համագործակցության եզրեր գտնել այլ քաղաքական ուժերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում