Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Եվրոգոտուն օգնելու համար Չինաստանը ստորացուցիչ պայմաններ է առաջ քաշում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, որը երկար ժամանակ չէր կողմնորոշվում Եվրամիությանը ճգնաժամի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցում, այժմ դրա համար երեք պայման է առաջ քաշել. իրեն ավելի մեծ ազդեցություն տալ Արժույթի միջազգային հիմնադրամում, բարձրացնել իր տնտեսական կարգավիճակը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և հանել Պեկինին եվրոպական զենքի մատակարարման էմբարգոն: Սակայն, ինչպես հաղորդում է РБК daily-ն, Եվրոպայի համար այս պայմանները ստորացուցիչ և վտանգավոր են։

Դեռ բոլորովին վերջերս ներդրողները հավատում էին, որ Չինաստանը կօգնի եվրոգոտուն` սկսելով գնել խնդիրներ ունեցող երկրների պետական պարտատոմսերը: Չինաստանի Կենտրոնական բանկի արժութային քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Լի Դաոկույը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ Պեկինը պատրաստ է տարածաշրջանին տրամադրել 100 մլրդ դոլար, իհարկե՝ որոշակի պայմանների կատարման դիմաց: Սակայն գրեթե միևնույն ժամանակ հայտարարություն տարածվեց, որ Չինաստանը ներդրում կունենա ոչ թե ուղղակիորեն Եվրոպական կայունացման հիմնադրամում, այլ ԱՄՀ-ի միջոցով: Իսկ G20-ի գագաթնաժողովի նախօրեին Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոն հայտարարեց, որ «Եվրոպան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել դրությունը»:

Փորձագետները նշում են, որ Չինաստանի կողմից պայմաններ առաջ քաշելը միանգամայն բացատրելի է, քանի որ այժմ եվրոպական նախագծերին մասնակցելը մեծ համարձակություն է պահանջում: Սակայն տնտեսական բանակցություններին միանում է մեծ քաղաքականությունը:

«Մենք ցանկանում ենք օգնել, բայց մենք բարեգործական կազմակերպություն չենք,- ասել է Reuters-ի անանուն աղբյուրը:- Երբ ԱՄՆ-ը և ԱՄՀ-ը օգնություն են առաջարկում դժվարություններ ունեցող երկրներին, նրանք որոշակի պայմաններ են առաջ քաշում։ Եվ տրամաբանական է, որ Չինաստանն էլ նույն բանն է անում»: Եվրոպային չինական օպորտունիզմը դուր չի եկել, և բանակցությունները փակուղի են մտել:

Չինաստանի առաջ քաշած պայմանները պարզ են թվում միայն առաջին հայացքից: Նախ՝ Չինաստանը ցանակնաւոմ է մեծացնել իր ազդեցությունը Արժույթի միջազգային հիմնադրամում, ինչպես նաև արագացնել յուանի ներգրավումը SDR զամբյուղ, որի մեջ այժմ մտնում է 4 արժույթ (դոլար, եվրո, իեն, ֆունթ): Պեկինի դերի մեծացումը չի բխում ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերից, որոնք կարող են վետո դնել հիմնադրամի առանցքային որոշումների վրա: Չինական արժույթի ներթափանցմամբ կընկնի դոլարի դերը: ՙ

Ինչ վերաբերում է զենքի մատակարարման էմբարգոն հանելուն՝ Ֆրանսիան և Գերմանիան ավելի վաղ կողմ էին արտահայտվել դրան, մինչդեռ Նիդերլանդները և Շվեդիան օգտվել էին վետոյի իրենց իրավունքից:

Այնուամենայնիվ, փորձագետները չեն հասկանում, թե ինչու է Եվրոպան շարունակում ընդդիմանալ: «Չինաստանը շուկայական տնտեսության մեջ չճանաչելը միանգամայն տարօրինակ կլինի: Մի դեպքում՝ դուք Չինաստանը ճանաչում եք որպես լիիրավ առևտրական գործընկեր, իսկ մեկ այլ դեպքում` ոչ: Դա արդարացի չէ: ԱՄՀ-ում ՉԺՀ-ի կարգավիճակի բարձրացումը նույնքան արդարացի կլիներ»,- կարծիք են հայտնել Oxford Analityca-ի տնտեսական փորձագետները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում