Thursday, 02 05 2024
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Լուրերի օրվա թողարկում 12։00
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Երևանը պատրաստ է ձյան գալուստին. զեկուցվել է Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սանմաքրման ձեռնարկությունների գերակշիռ մասը պատրաստ են եղանակային փոփոխություններին` ձեռք է բերվել 625 տոննա աղ, 1467 խորանարդ մետր ավազ, 274 միավոր մեքենամեխանիզմ վերազինվել և պատրաստ է շահագործման:

Կատարվել են վարչական շրջանների տարեկան բյուջեով և ծրագրերով նախատեսված բազմաբնակարան շենքերի թեք և հարթ տանիքների, շքամուտքերի վերանորգման աշխատանքներ, գույքագրվել են այն ենթակառուցվածքները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձմռան պայմաններում և որոնք լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում:

Տ. Մարգարյանը նշել է, որ թեև քաղաքապետարանը պատրաստ է աջակցել այդ հարցերում, սակայն, միևնույն ժամանակ, այդ աշխատանքներին ակտիվորեն պետք է ներգրավել համատիրություններին:

Վերջինս վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել առկա խնդիրները և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Աշնանային ծառատունկի հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ միջոցառումներ են ձեռնարկվել ծատատունկի կազմակերպման համար և համապատասխան քանակությմաբ ծառեր ու թփեր են տրամադրվել վարչական շրջաններին և կազմակերպություններին:

Տ. Մարգարյանը հանձնարարել է ծառատունկի աշխատանքներում ներգրավել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին և ծառատունկը կազմակերպել հատկապես այն տարածքներում, որոտեղ առկա է ոռոգման ցանց:

Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ Տ. Մարգարյանը նշել է, սանմաքրման աշխատանքներ կատարող ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող Օպերատիվ շտաբի աշխատանքները բավարար չէ` այն պետք է տարվի 24 ժամ անընդմեջ, որպեսզի արդյունքը տեսանելի լինի:

Կոմունալ տնտեսության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ նախորդ ամսվա համեմատ աղբահանության ոլորտում կնքված պայմանագրերի աճը կազմում է 5.7 տոկոս: Ընթացքի մեջ են նաև վարձավճարների համավագրման աշխատանքները:

Տ. Մարգարյանի կողմից հանձնարարվել է վարչական շրջանների միջոցով մեկ անգամ ևս ճշգրտել բազան և մշտական հսկողության տակ պահել հավաքագրման գործընթացը:

Մայրաքաղաքի շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարական պայմանների ապահովման հետ կապված առողջապահության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ծառայությունների ներկյացուցիչների մասնակցությամբ շրջայցեր է կատարել Երևսնի բոլոր շուկաներում և ստորգետնյա անցումներում:

Կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, շուկաների տնօրենները հրավիրվել են քաղաքապետարան և համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են առկա խնդիրները: Տրվել են հանձնարականներ սահմանված ժամկետում արձանագրված թերությունները վերացնելու համար, հակառակ դեպքում կվերանայվի շահագործող ընկերությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության հետ կապված`Տ. Մարգարյանը հանձնարարել է գույքագրել Երևանի բոլոր այն փողոցները, այգիները, պուրակներն ու բակային տարածքները, որտեղ առկա են արտաքին լուսավորության ապահովման հետ կապված խնդիրներ, հաշվարկել անհրաժեշտ ֆինանսական ծախսերը և համապատասխան աշխատանքներ տանել լուսավորությունը վերականգնելու և վթարները բացառելու ուղղությամբ:

Բակային տարածքների բարեկարգման ծրագրերի շրջանակում գույքագրվել է ևս 230 բակ` մանկական խաղերի տեղադրման համար:

Բակային տարածքներում ֆուտբոլի փոքր դաշտերի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում ընթացիկ աշխատանքները զիջում են որակական առումով: Հանձնարարվել է հետևողական լինել բոլոր շինրարական կազմակերպությունների աշխատանքների վերահսկողության ուղղությամբ` նշելով, որ միաժամանակ պետք է դիտարկել առաջիկա մրցույթներում աշխատանքներում թերացած կամակերպություններիի մասնակցության հարցը և հակառակը` պետք է ընդառաջել բարեխիղճ կազմակերպություններին բոլոր հարցերում:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին` Տ. Մարգարյանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն իրականացնել միջմարզային կիսաճեպընթաց և ճեպընթաց երթուղիների կանգառների և վերջնականգառների սահհմանված կարգիպահպանման ուղղությամբ:

Նշվել է նաև, որ նոյեմբերի վերջին սպասվում է մեծ տեղատարողությամբ ավտոբուսների առաջին խմբաքանակի ներկրումը և պետք է նախապատրաստվել շահագործման համապատասխան գործընթացը:

Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներին`նշվել է, որ 2012թ. աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով պետք է ներգրավել նաև այլ կազմակերպությունների և ամենօրյա հսկողության տակ պահել տարվող աշխաանքները, քանի որ վերջին շրջանում քաղաքացիներից ահազանգեր են ստացվում թափառող շների հարձակումների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում