Tuesday, 30 04 2024
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել

Այս իրականության մեջ մարդն իր ապագան չի տեսնում, չի ուզում լինել պնակալեզ (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ կուսակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

-Մենք մի քաղաքական հանգրվանում ենք գտնվում, որտեղ նախընտրական իրավիճակ է, և արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության դաշտում հնարավոր են իշխանական նոր դասավորություններ: Նախընտրական շրջանի ստարտապը, նախընտրական տարում մեկնարկած ստարտապը ինչպե՞ս եք գնահատում, և, Ձեր կարծիքով, ի՞նչ հնարավոր դասավորություններ կլինեն:

-2012 թվականն արդեն թակել է մեր քաղաքական դարպասները: Հասարակական-քաղաքական կյանքում անհանգստություն կա, վերադասավորումների, քաղաքական զորաշարժի ընդհանուր վիճակ, որը շատ բացատրելի է: Բացատրելի է առաջիկա ընտրական շրջանով։ Մտահոգիչը մեր իրականության մեջ տիրապետող թվաբանական դասավորումն է, երբ քաղաքական բլոկներում, միևնույն հարթության մեջ հաճախ հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք իրենց գաղափարական հենքով բացարձակապես միմյանց հետ կապ ու եզր չունեն: Ցավոք, Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարական եզրեր փնտրելը ոչ թե անշնորհակալ, այլ անիմաստ ջանք է՝ անկախության քսան տարիների ընթացքում դժվարանում եմ հիշել քաղաքական բլոկներ, որոնք ձևավորված լինեին գաղափարական հենքի վրա։ Այս անգամ ևս ուրվագիծը տեսանելի է: Հնարավոր զարգացումներն ըստ էության մեկ առանցքի շուրջ են` իշխանություն ունենալու, իշխանություն պահելու, ինչու չէ՝ նաև իշխանություն զավթելու: Հիմնական մեկնակետը սա է: Անշուշտ, հասկանալի է, որ որևէ քաղաքական ուժի համար վերջնագիծը իշխանություն ունենալն է, բայց ոչ այդքան մերկապարանոց, ոչ այդքան ցինիկ, ոչ ազգային և պետական շահի հաշվին:
Իսկ առհասարակ քաղաքական վերադասավորումների և զարգացումների մեջ երկու կարևոր խնդրի վրա կուզեի շեշտադրում անել՝ քաղաքական մշակույթ և քաղաքական կամք։ Արդյոք կկարողանա՞նք արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական որակներ ու կամք ապահովել: Պակաս կարևոր չէ նաև քաղաքականության բարոյականությունը՝ վերջին հաշվով քսան տարին այնքան էլ մեծ ժամանակաշրջան չէ, և արևի տակ տեղ ունենալու մրցավազքում նավից ճողոպրելու և նոր նավի վրա տեղ գրավելու, գունափոխության և առնետավազքի վարքագիծը տեսանելի է, ինչը նույնպես ոչ պակաս կարևոր է Հայաստանի ներքաղաքական հեռանկարի ու քաղաքական մշակույթի համատեքստում։

-Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը քաղաքական այս խայտաբղետ դաշտում որևէ ուժ տեսնո՞ւմ է, որի հետ կարող է համագործակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններում` հանդես գալով դաշինքով, հաշվի առնելով 2009 թվականին Երևանի քաղաքապետի ընտրությունների ձախողումը, որտեղ ըստ էության ՀՅԴ-ն չկարողացավ անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել:

-Ես կխուսափեի ձախողում բառը գործածել։ Կհամաձայնեի այդ գնահատականին, եթե կարողանայինք Հայաստանում արդար ընտրություններ ապահովել։ Բայց մեր նորանկախ պետության քսան տարիների ընթացքում երբեք էլ չհաջողվեց ունենալ արդար ընտրություններ, և երբեք որևէ քաղաքական ուժ թվաբանական պատկերով չի ներկայացրել իր իրական քաղաքական կապիտալն ու ռեսուրսը։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններին միայնակ գնալու մեկնակետն ունենք, թեև չեմ բացառում գաղափարական հենքի վրա որևէ դաշինք։ Այնուամենայնիվ, քաղաքականությունը յուրօրինակ ստեղծագործական պրոցես է, և օրվա թելադրանքն ու քաղաքական համատեքստը որոշիչ են: Իսկ մեր քաղաքական հիմնական շեշտադրումը Հայաստանում արդար, կամքի ազատ արտահայտման վրա հենված ընտրություններն են:

-Քաղաքական կոալիցիայի երկու հիմնական ուժերը` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, միմյանց հերթ չտալով, ընդհուպ մինչև վերջնագրային հայտարարություններ են անում (ով չհամագործակցի ՀՀԿ-ի հետ, ջարդած տաշտակի առջև կհայտնվի), մյուս կողմից՝ հսկայական միջոցներ են ծախսվում ՀՀԿ-ից դեպի ԲՀԿ նորանոր ուժեր ներգրավելու համար: Այս «մշակույթի» պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում ազատ, արդար ընտրությունների անցկացումն ու այն նոր «Ընտրական օրենսգրքի» գործադրումը, որն արդեն սեղանի վրա է:

-Ես կգերադասեի ավելի բաց տեքստով խոսել։ Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «դարակազմիկ» արտահայտությունը լսեցի, որը մոտավորապես «ով մեզ հետ չի, հայ չի» շարքից էր: Հավանաբար մեր վարչապետը մոռացել է, որ մենք գոնե Սահմանադրությամբ ժողովրդավարական, սոցիալական և իրավական երկրի հաստատում ենք ամրագրել, և հրապարակային հայտարարություն է անում, որը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև հակաքաղաքակրթական։ Եթե ինչ-որ շարքային կուսակցական ասեր, թերևս չանդրադառնայի։ Բայց սա հնչում է պետական բարձրագույն պաշտոնյայի շուրթերից։ Որևէ արժանապատիվ, ժողովրդավարական երկրում այդ բարձրագույն պաշտոնյան այլևս պիտի դադարեր լինել այդ պաշտոնին: Վարչապետ, նախագահ՝ սրանք հայրապետական բարձունքից պետք է խոսեն։ Ինչպե՞ս կարելի է հակապետական այդ մտածողությամբ առաջնորդվել 21-րդ դարում և մյուս կողմից էլ՝ ունենալ երեսպաշտություն և խոսել մրցունակ, գիտելիքահեն տնտեսության մասին։ Ըստ էության սա մեր օրերի քաղաքական արժեքների շարքից է, և այս քաղաքական արժեքներով էլ երկրի կառավարումն են իրականացնում։ Եվ հետո էլ զարմանում են կամ անկեղծանում ու խոսում քրեաօլիգարխիկ, մենաշնորհային տնտեսությունից։ Կարծում են, թե շարունակ կոալիցիոն հուշագիր ստորագրելով մարդկանց հավատարմության, պնակալեզության, ստրկամտության դաշտում պետք է պահեն: Այս մտածողությունը որևէ հեռանկար չունի: Սա մեկ օլիգարխի տնտեսություն է, մեկ տիրոջ ու ծառայի երկիր է։ Սրանք հենց այնպես ուղերձներ չեն: Սա քաղաքական վերնախավի մտածողության ուղերձն է հասարակությանը։ Այսքանից հետո պետք է պարկեշտություն ունենալ և չգնալ եվրապառլամենտներում եվրաինտեգրացման, ժողովրդավարության հեքիաթներ պատմել:

-Երկու տարի առաջ նրանք ձեր կոալիցիոն գործընկերներն էին: Կարծում եք՝ այս տարիների ընթացքում նրանք ավելի բիրտ, ավելի վատ, ավելի բացասական տրանսֆորմացիաների՞ են ենթարկվել: Նրանք 2009 թվականից առաջ ավելի՞ լավն էին և ավելի վատն են հիմա՞:

– Ես շատ եմ ցավում, ցավում եմ, որ 20 տարիները մեզ ոչինչ չտվեցին, պատմությունը մեզ համար դաս չդարձավ, խեղված արժեքների իրականության մեջ ենք ապրում: Ես ոչ թե վարչապետի համար եմ ցավում, այլ Հայաստանի Հանրապետության, որովհետև Հայաստանը այլընտրանք չունի: Մեր դատարկվող երկիրը ծորացող, չփակվող վերք է, երկու ճակատով պատերազմ ունենք, երկնիշ տնտեսական անկում, ունենք ամենավատը` բարոյական անկոււմի, հոռետեսության և անապագա երկրի համատարած վիճակ, որտեղ յուրաքանչյուր երրորդը աղքատ է, յուրաքանչյուր հինգերորդը՝ ծայրահեղ աղքատ։ Բացասական սպասումների մի մթնոլորտ է, որտեղ յուրաքանչյուրն իր ապագան մեր երկրում չի տեսնում, որովհետև ինքը չի ուզում լինել պնակալեզ, չի ուզում քաղաքական տեռորի ենթարկվել, իսկ վարչապետի ասածը քաղաքական տեռորի մտածողության շարքից է: Ես այլ գնահատական չեմ տեսնում։ Ցավալի է, որ այսպես խոսեց քաղաքական մեծամասնության ղեկավարներից մեկը: Սա մեր վարչապետի համար անկեղծության պահ էր, արժեքների արտահայտության պարզ դրսևորում:

– Որքանո՞վ եք արտաքին ուժերի ազդեցությունը իրական համարում, և որքանո՞վ են նրանք որոշում ընդհանրապես Հայաստանի պետականության ճակատագիրը:

– Քանի դեռ Հայաստանը այսպես մտածող քաղաքական այրերի ձեռքին է, այստեղ դերակատար կլինեն արտաքին ուժերը: Մեր արտաքին ճակատի ամրությունը, հաղթական քվեն պայմանավորված են միայն ու միայն ներքին ամրությամբ, ներքին սոցիալական համախոհությամբ: Ես դժվարանում եմ ասել, որ մեր ժողովրդի թեկուզ փոքր հատված այսպես մտածող քաղաքական ուժի հետ կարող է համախոհություն ունենալ: Ցանկացած արտաքին քաղաքական ուժ կենսունակ է դառնում, երբ տեսնում է, որ դու իմունիտետ չունես քո երկրում, չունես քաղաքական համախոհություն ու հանրային համերաշխություն։ Լեգիտիմություն ասածը պարզ քվեն չէ, կա բարոյական լեգիտիմություն: Ցավոք սրտի, մեր իշխանությունները այսօր ոչ բարոյական լեգիտիմություն ունեն, ոչ ինտելեկտուալ: Ովքե՞ր են առաջնորդները: Այս քարեդարյա մտածողությամբ է իմ երկիրը կառավարվում, իմ իշխանությունը, իմ կառավարությունը, իմ արժեքների ամբողջ փիլիսոփայությունը ինքը պետք է բերի և ինձ համար 2012 թվականի բյուջե, կառավարության ծրագիր, Հայաստանի ապագա՞ ձևավորի: Նրանք իրավունք չունեն կանխորոշել իմ ապագան այն արժեքներով, որոնցով առաջնորդվում են:

-ՀՅԴ-ն 2009 թվականին պահանջում էր արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, հիմա վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջ կա: Որքանո՞վ եք հետևողական լինելու, և այս փուլում իշխանափոխության խնդիր դրվո՞ւմ է, թե՞ շարունակելու եք արտաքին քաղաքականության ձախողման համար մեղադրել արտաքին գերատեսչության ղեկավարին, տնտեսությունը ձախողելու համար՝ Տիգրան Սարգսյանին: Չե՞ք կարծում, որ այս կես քայլերով կուսակցության նկատմամբ հասարակական վստահությունը չի կարող մեծ լինել:

-Երբ մենք 2008 թվականին կոալիցիոն հուշագիրը ստորագրեցինք՝ 22 առաջնահերթություններով, այն համոզումն ունեինք, որ կկարողանանք համախոհությամբ, ներքին պահանջատիրությամբ ինչ-որ բան փոխել։ Այդ ժամանակ երկիրը առաջ տանելու համար մեզ պոտենցիալի մոբիլիզացիա էր պետք: Մենք դժգոհ էինք բարեփոխման քայլերից, բայց դերակատարություն ունենալու ներքին համառում ունեինք: Հայ-թուրքական արձանագրությունները մեր բաժանումի վերջին կաթիլն էր։
Եվ առանձնապես տնտեսագիտական վերլուծության կարիք չկա՝ տեսնելու, որ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, ձախողումների ճանապարհ ենք բռնել՝ դատարկվող հայրենիքն ու բարոյապես մեռնող երկիրը դրա վկայությունն են: Ամբողջությամբ ձախողված սոցիալական քաղաքականություն՝ նվազագույն աշխատավարձ`35 հազար, մյուս կողմից՝ նույն պետական համակարգում դատավորների մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձ։ Ինչպե՞ս կարելի է միևնույն հասարակության մեջ այսքան բևեռացնել հասարակական շերտավորումը: Արհամարհված մշակույթ, կրթական համակարգի կոռումպացվածություն, հոգսի հետ մենակ թողնված գյուղացի ու հայլուրային հեքիաթներ: Իշխանափոխությունը բացարձակապես հատվածական խնդիր չէ․ այս կամ այն նախարարին հանելով՝ վիճակը չի փոխվի․ոչ, համակարգված իշխանություն և իսկապես արժեքների հեղափոխություն է անհրաժեշտ:

-Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի հրաժարական չե՞ք պահանջի:

– Համակարգային իշխանափոխությունը նախ և առաջ կառավարման համակարգի անարդյունավետությունն է կանխատեսում: Այսօր Հայաստանում, ցավոք սրտի՝ բոլոր օղակներում, ամեն վայրկյան տգիտության ու անպատասխանատվության մի սելավի ենք բախվում, 20 տարիների ընթացքում կուտակած սխալներ, մեղքեր, ձախողումներ, և ոչ մեկը քաղաքական պատասխանատվություն չի կրել: Ամենասարսափելին` մենք սպանել ենք քաղաքացիական հասարակությանը, երբ քաղաքացին իր դերակատարությունը չի տեսնում, իր ձայնի կարևորությունը չի հասկանում, իսկ սա նշանակում է քաղաքացու արժանապատվության կորուստ: Բարոյական անկումով այսպիսի հասարակությունը հեռանկար չունի: Արժեքների հեղափոխություն ասելով նկատի ունեմ քաղաքացիական հասարակության և քաղաքական բոլոր ինստիտուտների արժևորման, դերակատարության ընկալման խնդիրը, որովհետև այս արժեքներով և այս մշակույթով, ցավոք սրտի, մեր երկրի հեռանկարը չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում