Արդեն հոկտեմբերի վերջին Երկրի բնակչությունը կկազմի 7 միլիարդ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում: Սակայն, ինչպես նախազգուշացնում է կազմակերպությունը, բնակչության աճը լուրջ խնդիրներ է դնում մարդկության առջև: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ այդ խնդիրների հաղթահարման նպատակով անհրաժեշտ է երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծել, զարգացող երկրներում բարելավել կրթական համակարգը, ծնելիությունը վերահսկել և հոգ տանել ջրային ռեսուրսների մասին:
10 տարի առաջ Երկրի բնակչությունը կազմում էր 6 միլիարդ: