Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանի արտգործնախարարն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետին

Հայաստանի արտգործնախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 26-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս վերջին մեկ ամիսը Հայաստանի համար նշանավորվել է իբրև հայ-ֆրանսիական բարեկամության ամիս, որն սկսվել է ՀՀ նախագահի պաշտոնական այցելությամբ Փարիզ, Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցով և ավարտվում է ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի` Երևանում անցկացվող տարեկան նիստով:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել պարոն Դելանոեին վերջին տասնամյակի ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերի համար` մասնավորապես կարևորելով Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ Ելիսեյան դաշտերի հարևանությամբ Կոմիտասի արձանի բացումը, Երևանի պուրակի բացումը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետարանում արդեն ավանդական դարձած ամենամյա ընդունելությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Փարիզի քաղաքապետարանի ակտիվ մասնակցությունը Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին։

«Այս ամենն իրագործվել է Ձեր քաղաքապետության օրոք, և Երևանում հիշում են այդ մասին»,- ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և երախտիքի խոսքերի համար` Բերտրան Դելանոեն ասել է, որ ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան և վստահ է, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը առավել կխորացնեն կապերը երկու մայրաքաղաքների, երկրների ու ժողովուրդների միջև։

ՀՀ ԱԳ նախարարն ու Փարիզի քաղաքապետը երկուստեք կարևորել են ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի` Երևանում անցկացվող տարեկան նիստը` վստահություն հայտնելով, որ այն նաև մեծապես ամրապնդելու է Հայաստանի դիրքերը ֆրանկոֆոն երկրների ընտանիքում։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում