Tuesday, 28 05 2024
Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորել է Հանրապետության տոնը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
Փրկարարները Տաշիր քաղաքի տներից մեկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր
Ինչո՞ւ չի կանխատեսվել աղետի մասշտաբը. տասնյակ միլիոն դոլարների վնաս ենք կրել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Հայր մեր» լավ արտասանելու համար վարչապետ չեն ընտրում. կարևոր հարցերին պատասխան չի տրվում
Վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
Ինչպե՞ս կարելի է սառեցնել Աստծուն տված երդումը. ուխտադրժություն է
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու. «Հրապարակ»
Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին. «Հրապարակ»
Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են. ի՞նչ է մտածել Բագրատ Սրբազանը. «Հրապարակ»
Իշխանությունը մանթրաժի մեջ է. «Հրապարակ»
Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԿԿՀ-ն իրականացրել է՝ մարզային այցից հայտնի Արմեն Ղուլարյանի 2021-2022-ների հայտարագրերի վերլուծություն. «Ժողովուրդ»
Պարգևավճարներ եւ գեներլի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հայտարարագրում իշխանության «սրտի» ԿԿՀ-ն անարժանահավատություն չի նկատել. «Ժողովուրդ»
Օվերչուկի հատկանշական հայտարարությունը Կոպիրկինի կանչի ֆոնին
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին

Google-ը պաշտոնապես ներկայացրեց իր Chrome OS օպերացիոն համակարգը

Google ինտերնետային կորպորացիան Սան Ֆրանցիսկոյում կայացած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր նոր Chrome OS օպերացիոն համակարգը, դրանով աշխատող Cr-48 նեթբուքը և այդ պլատֆորմի ու Chrome զննիչի (browser) համար նախատեսված ծրագրերի առցանց խանութը,- հայտնում է vesti.ru-ն: Ըստ Google-ի գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտի` Chrome OS-ը համացանցային հսկայի առաջին նախագիծն է, որն ի զորու է մրցել Microsoft-ի Windows, Apple-ի Mac OS X օպերացիոն համակարգերի հետ:
Chrome OS-ում կիրառվում է այսպես կոչված «ամպային» հաշվարկումների տեխնոլոգիան, այսինքն` փաստաթղթերը, ծրագրերը և մյուս ինֆորմացիան կարող է պահվել ոչ թե համակարգչի կոշտ սկավառակի վրա, այլ Google-ի սերվերների վրա և ներբեռնվել համացանցից: Այս համակարգի ներկայացման համար օգտագործվել է սեփական արտադրության Cr-48 նեթբուքը` 12,1 դյույմանոց դիսփլեյով, ամբողջական ստեղնաշարով, թաչփեդով, վեբ-տեսախցիկով և ութ ժամ աշխատելու հնարավորություն տվող մարտկոցով:
Chrome OS-ը համացանցից կարելի է ներբեռնել 60 վայրկյանում,- նշել է ապրանքների կառավարման գծով Google-ի փոխտնօրեն Սանդար Փիչայը: Նրա խոսքով` համակարգը նիրհելու (hibernate) ռեժիմից վերադառնում է գրեթե ակնթարթորեն:
Սեփական նեթբուքների վաճառքի մեկնարկի ամսաթիվը ընկերության աշխատակիցները չեն հստակեցրել, փոխարենը նշել են, որ Samsung և Acer ընկերությունների արտադրած լեփթոփները խանութներում կհայտնվեն 2011 թ. կեսին: Բացի այդ, նախատեղադրված Chrome OS օպերացիոն համակարգով ցանկացած սարք հագեցված կլինի Wi-Fi и 3G ցանցերում աշխատելու համար նախատեսված մոդուլներով:
Chrome Web Store առցանց խանութը աշխատում է այն նույն սկզբունքով, ինչ բջջային Google Android-ի համար նախատեսված Android Market-ը: Ներկա պահին վեբ պահուստում տեղադրված ծրագրերի թիվը այնքան էլ մեծ չէ, իսկ եղածների մեծամասնությունը հղումներ են դեպի այլ կայքեր: Ծրագրերի վճարման համար օգտագործվում է Google Checkout վճարման համակարգը: Chrome Web Store հիմնական տարբերությունը մյուս համացանցային խանութներից (օրինակ` Apple-ի կամ Microsoft-ի) այն է, որ ծրագրերը կարելի է ներբեռնել միայն Chrome զննիչի օգնությամբ, իսկ ծրագրեր ստեղծողները իրենց արտադրանքը տեղադրելու համար հավելյալ թույլտվության կարիք չունեն: Բոլոր ծրագրերը տեսակավորված են ըստ բաժինների, գործում է նաև օգտագործողների վարկանիշային համակարգը` ամենահեղինակավորներին որոշելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում