Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Մուամար Քադաֆիի մահը կարող է լավ դաս լինել աշխարհի մյուս բոլոր բռնապետների համար. Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահը կարող է լավ դաս լինել աշխարհի մյուս բոլոր բռնապետների և ժողովրդավարության կայացման ճանապարհին գտնվող երկրների ղեկավարների համար: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` միաժամանակ նկատելով, որ իր ժողովրդի ատելությունը վաստակած Քադաֆիի հանդեպ հաշվեհարդարն իր բնույթով, միևնույն է, խիստ անմարդկային էր:

«Ուզում եմ երկու հանգամանք նշել. ո՛չ բռնատիրությունը, ո՛չ հեղափոխությունը որևէ երկրի ու ժողովրդի ոչ մի լավ բանի չեն կարող հանգեցնել: Հեղափոխությունն առաջանում է այն ժամանակ, երբ բռնատերերը չեն հասկանում հասարակական պահանջը և չեն գնում բարեփոխումների: Հիշենք, որ Մուամար Քադաֆին հեղափոխությամբ էր եկել իշխանության, և եթե կարողանար ժամանակին բարեփոխել համակարգը, կարողանար նորմալ երկիր կառուցել, հաստատապես կխուսափեր այն ամենից, ինչ այժմ կատարվում է այդ երկրում: Իսկ ժամանակին Լիբիան բավական հարուստ երկիր էր, որի ՀՆԱ-ն մոտավորապես 90 մլրդ դոլար էր կազմում, բժիշկների նվազագույն աշխատավարձը, օրինակ, ամսական հասնում էին 1000 դոլարի, երեխաներ ունենալու ժամանակ ամուսիններին 6000 դոլար գումար էր տրվում և այլն: Սակայն Մուամար Քադաֆիի ղեկավարման օրոք երկրի բոլոր ֆինանսատնտեսական հոսքերը վերահսկվում էին նրա ընտանիքի կողմից: Նրանք, ընտանեկան բիզնես ձևավորելով, ավելի քան 200 մլրդ դոլարի գումար կուտակեցին: Քադաֆիի օրինակը ցույց է տալիս, որ եթե այս կամ այն երկրում չկա գործարար միջավայր, չկա մրցակցություն, տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Լիբիայում»,- նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով հայաստանյան իրականությանը` Երվանդ Բոզոյանը նկատեց, որ Լիբիայի և մեր երկրի միջև զուգահեռներ կարելի է անցկացնել այնքանով, որքանով Հայաստանում 20 տարի տիրող բռնապետությունն ու ավտորիտար համակարգը ռեֆորմացիայի չեն ենթարկվում: «Իհարկե, մենք ունենք տնտեսական աճ և բարեկեցության որոշակի աճ, սակայն, ցավոք սրտի, քաղաքական համակարգը, սկսած 90-ական թվականներից, մնացել է նույնը և բերել քաղաքական տարբեր ճակատների միջև ատելության: Ատելությունն էլ իր հերթին հանգեցրեց Մարտի 1-ի իրադարձություններին»,-ամփոփեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին առաջնորդը, ամիսներ տևած հետապնդումներից հետո, ապստամբների կողմից հայրենի Սիրթ քաղաքում սպանվեց հոկտեմբերի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում