Thursday, 16 07 2026
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի

Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկելու ենք խաղաղության մեծ պայմանագրի կնքման հարցը. Էլմար Մամեդյարով

Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կժամանեն արդեն հաջորդ շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա շաբաթվա սկզբին։ Համանախագահների տարածաշրջանային այցի հիմնական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող բանակցություններում բաց մնացած հարցերի որոշակիացումն է և դրանց ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Մադրիդյան սկզբունքներն իրավական փաստաթուղթ են, քննարկվելու են միայն այն հարցերը, որոնց շուրջ ցայժմ պայմանավորվածություն ձեռք բերված չէ։

Մենք պետք է արագացնենք բաց մնացած հարցերի շուրջ աշխատանքները։ Ադրբեջանը նախկինի նման ներկայումս նույնպես ցանկանում է, որ մեկնարկեն խաղաղության մեծ պայմանագրին առնչվող աշխատանքները։ Մենք կարծում ենք, որ ժամանակ չվատնելու համար պետք է աշխատանքներ սկսել խաղաղության մեծ պայմանագրի ուղղությամբ։ Ցայժմ համաձայնեցված հարցերի հիման վրա կարելի է սկսել խաղաղության մեծ պայմանագրի նախապատրաստումը»։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի կեսերին ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը նկատել էր. «Ադրբեջանի ներկայիս գործողություններում նշմարվում է ինչ-որ տրամաբանություն՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Բաքուն փորձում է դուրս գալ «մադրիդյան թակարդից», քանի որ այդ ճանապարհին առաջին քայլը հանգեցնում է քաղաքական-դիվանագիտական գործընթացի փլուզմանը, որի ելքն ավարտվում է Ղարաբաղի անկախության ճանաչմամբ։ Այստեղից էլ ի հայտ է գալիս դեռևս չհամաձայնեցված դետալներ ունեցող «հիմնարար սկզբունքների» վրա տարվող աշխատանքները խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներով փոխարինելու Բաքվի փորձը։

«Ինտերֆաքսին» Մամեդյարովը հայտարարել էր. «Եկե՛ք միանգամից սկսենք աշխատել խաղաղության համաձայնագրի վրա և ողջ աշխարհին ցույց տանք մեր քաղաքական կամքը, որ մենք պատրաստ ենք անմիջապես աշխատել իրավաբանորեն պարտադրող խաղաղության համաձայնագրի և ոչ թե քաղաքական փաստաթղթի վրա»։ Դա նշանակում է, որ Բաքուն սկսել է Մադրիդյան սկզբունքները որակել որպես «քաղաքական փաստաթուղթ»։

Բայց չէ՞ որ դրանք ի սկզբանե այդպիսին են հանդիսացել, քանի որ դրանցում գոյություն չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ստորագրությունը։ Սակայն հենց Մադրիդյան սկզբունքներն են Ադրբեջանին հանգեցրել մեծ տերությունների հետ ընդհանուր կոշտ «դիվանագիտական գրկախառնության»՝ նրան գործնականում զրկելով դաշնակիցներից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում