Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Դոնալդ Թրամփը այլևս ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդ չէ, նա կլինի հաղթողի կողքին կանգնող «մարտավկա»

Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցրել են գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ Թուրքական մամուլը հրապարակել է փաստաթղթի դրույթները։ Աչքի է զարնում երկու հանգամանք: Դաշինքը Ռուսաստանը համարում է «սպառնալիք» և միաժամանակ պարտավորվում շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Կարելի է համարել, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի տպավորությունը, որ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցում «դիրքորոշում չի փոխել», իրականությունից զգալիորեն հեռու է։

Ասվածի վկայություն է ոչ միայն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կոմյունիկեն, այլև ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի մասին առայժմ հատվածական տեղեկություններից հետևում է, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հանդեպ վերաբերմունքը ակնհայտորեն փոխել է։

Ըստ մամուլի, ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հարվածները գնահատել է «էսկալացիա, որ կարող է օգնել պատերազմի դադարեցմանը»։ Պարզ ասած, Թրամփը ուկրաինական այդ հարվածները գնահատել է Ռուսաստանի «նկրտումները զսպող»։ ԱՄՆ նախագահը պարզորոշ ասել է, որ Ուկրաինան «կարող է Patriot արտադրել» և հավաստիացրել, որ «լիցենզիան կտրամադրվի»։

Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ այդ հրթիռները Ուկրաինային հնարավորություն կտան Ռուսաստանի «բալիստիկայից օդը պաշտպանել»։ Թրամփը ասել է, որ եթե նույն առաջարկը շատ երկրների արվի, նրանք «կզարմանան, իսկ ուկրաինացիները գյուտարար են, կարող են իրենք արտադրություն կազմակերպել»։ Հասկացվում է, որ անցած ժամանակահատվածում «ուկրաինացի գյուտարարները» ԱՄՆ-ում արդեն պատրաստություն են անցել և, ինչպես Թրամփն է հավաստիացրել, «մոտակա երկու -երեք ամսում» կարող են Patriot հրթիռներ ունենալ։

Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել՝ հայտարարելով, որ «անհրաժեշտ պահի» կարող է այցելել Կիև։ Ընդ որում, նա ռուս-ուկրաինական կարգավորման որևէ դեդլայն չի սահմանել, իսկ Զելենսկու հետ հանդիպումն սկսել է «կգնայի՞ք Մոսկվա» հարցով, ինչին Ուկրաինայի նախագահը պատասխանել է: «Դժվար է, այնտեղ չափից դուրս շատ ուկրաինական ԱԹՍ-եր» են։

Եթե ՆԱՏՕ-ի գագաթաժողովը գումարվել մեկ-մեկուկես ամիս առաջ, ապա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների միջև նման «հումորային երկխոսություն» չէր կայանա։ ՆԱՏՕ-ն որոշել է ընթացիկ և եկող տարվա ռազմական կարիքների համար Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի աջակցություն հատկացնել։ ԱՄՆ-ը, կարծես, «երաշխավորում» է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, ինչպես նաև «խարախոսում» Ռուսաստանի խորքային թիրախավորումները։

ԱՄՆ նախագահը Զելենսկու հետ հանդիպումից հետո ասել է, որ պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Հուլիսի 4-ին Պուտինը նրան վստահեցրել է, որ ռազմաճակատում «նախաձեռնությունը մնում է Ռուսաստանի ձեռքին»։ Այդ հավաստիացումը, երևի, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում «իրեն չի արդարացրել»։ Ռուսաստանի նախագահը կանսա՞ շփման առկա գծով հրադադարի առաջարկությանը, թե՞ կիրականացնի Կիևի «որոշումներ ընդունող կենտրոնների ոչնչացման» սպառնալիքը։ Այլևս պարզ է, որ Դոնալդ Թրամփը միջնորդ չէ, այլ՝ հաղթողի կողքին կանգնելու պատրաստ «մարտավկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում