Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը

ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա

ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայում և դրա հարակից շրջաններում զգալի ռազմական ներկայություն են հաստատել՝ աջակցելու երկրաշարժից հետո իրականացվող փրկարարական գործողություններին։  Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ բարձրագույն զինվորական հրամանատար Ֆրանսիս Դոնովանը Reuters-ին հայտնել է, որ Վենեսուելայում տեղակայված է ավելի քան 900 ամերիկացի զինծառայող, ևս շուրջ 800-ը գտնվում են Կարիբյան տարածաշրջանի հենակետերում՝ Պուերտո Ռիկոյում և Կյուրասաոյում։

Դոնովանի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին, աջակցել օդանավակայանի աշխատանքի վերականգնմանը և ներգրավել օդային ու ռազմածովային միջոցներ՝ անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի տարածքում կիրառել են առնվազն չորս կամ հինգ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, որոնք Մայամիում գործող տվյալների կենտրոնի հետ միասին օգնում են բարելավել Վենեսուելայի իշխանությունների իրավիճակային իրազեկվածությունը։

Հրամանատարն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները Վենեսուելա են տեղափոխվել բացառապես երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով և չեն պատրաստվում երկարաժամկետ տեղակայման։

«Խոսքը մնալու մասին չէ։ Մենք այստեղ ենք՝ մարդասիրական օգնության գործողությունների շրջանակում։ Երբ մեր աշխատանքն ավարտվում է, մենք հեռանում ենք», – հայտարարել է Դոնովանը։

Հունիսի 24-ին Վենեսուելայում գրեթե մեկ րոպե տարբերությամբ տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք ավերել են շենքեր և հազարավոր մարդկանց թողել փլատակների տակ։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 1943 մարդ, իսկ 10 571 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում