Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին:

Միջոցառման շրջանակում կայացած քննարկումներն անցկացվել են «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ համաժողովի ընթացքում մասնակիցներն ընդգծել են, որ ներկայիս միջազգային իրադրության համատեքստում դատափորձագիտական գործունեությունն անհրաժեշտ է դիտարկել որպես հանցավորության դեմ պայքարի կարևորագույն տարրերից մեկը: Շեշտվել է նաև, որ միասնական փորձագիտական միջավայրի ձևավորումը հնարավորություն է տալիս մասնագետների փոխգործակցությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի:

Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության հետևյալ առաջնահերթ ուղղություններին․ փորձագիտական գործընթացների թվայնացում, մոտեցումների ստանդարտացում, ոլորտային համագործակցության մարմինների հետ փոխգործակցության սերտացում:

Համաժողովին ստորագրվել են մի շարք որոշումներ։ Մասնակցել   են բարձրաստիճան պատվիրակություններ ոչ միայն Հայաստանից և Ռուսաստանից, այլև՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Բելառուսից և Ղրղզստանից։

ՀՀ փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը հանդիպման մյուս մասնակիցների հետ համատեղ ստորագրել է համագործակցությանն առնչվող մի շարք որոշումներ, որոնք կոչված են ամրապնդելու և իրավական հիմքերի վրա դնելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը քննարկել են նաև մասնագիտական փոխանակմանը, փորձագիտական հետազոտությունների մեթոդաբանության համակարգմանն ու միասնականացմանը (ունիֆիկացմանը), կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի զարգացմանը, ինչպես նաև համատեղ գիտագործնական համաժողովների ու գիտահետազոտական աշխատանքների անցկացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բացի այդ, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդի հերթական նիստը 2027 թվականին անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում