Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև շարունակվող պատերազմն ավարտելու գործում առաջընթաց է գրանցվել, նաև չեղարկվել են Իրանից նավթի արտահանման սահմանափակումները։ Այս մասին նա գրել է հունիսի 22-ի վաղ առավոտյան՝ Շվեյցարիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ավարտից հետո։

«Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդությունը մեծ առաջընթաց է ապահովել Լիբանանի պատերազմի ավարտի գործում: Նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման (խմբ.՝ սահմանափակումները) մեղմացվում են, շրջափակումը վերացվում է, որոշ սառեցված ակտիվներ ապասառեցնում են, և Իրանի համար մեկնարկում է վերակառուցման և զարգացման խոշոր ծրագիր», – գրել է նա X-ում:

Նա հավելել է, որ առաջին իրական փորձությունը Լիբանանում «հակամարտության կարգավորման բջիջն է», որի մասին նշված է բանակցությունների արդյունքներով Պակիստանի և Կատարի միջնորդների տարածած հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել «հակամարտության կարգավորման բջիջ», որը կներառի Լիբանանի կառավարությունը և «կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը՝ ըստ փոխըմբռման հուշագրի»։

Բացի այդ, կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից և թյուրիմացություններից՝  ապահովելով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։

Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հանդիպումը տևել է մոտ 80 րոպե։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում