Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ֆրենկ Փալոնը Միացյալ Նահանգների 2027թ․ ազգային պաշտպանության բյուջեի մասին օրինագծին ուղղում է առաջարկել։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը իրավունք չի ունենա դադարեցնել «Ազատության աջակցության Ակտի» 907-րդ ուղղումը, քանի դեռ Կոնգրեսին չի վստահեցնի, որ «Ադրբեջանը ազատ է արձակել հայ բոլոր ռազմագերիներին, քաղաքացիական անձանց և Արցախի նախկին պաշտոնյաներին, իր զորքերը դուրս է բերել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներին և երաշխավորել է Արցախի հայկական-քրիոստոնեական ժառանգության պաշտպանությունը և պահպանումը»։

Շաբաթասկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Թեև պաշտոնական հաղորդագրությամբ ասվել է, որ քննարկվել են էներգետիկայի բնագավառում համագործակցության հետ կապված հարցեր, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները վկայել են, որ ամերիկյան կոնգրեսականի Բաքու այցի նպատակը Կոնգրեսում 907-րդ «ուղղումը չեղարկելու մասին օրինագիծ ներկայացնելու նախաձեռնությունն» է։

Ադրբեջանը լոբբիստական բոլոր հնարավորությունները գործի է դրել, որպեսզի Կոնգրեսը չեղյալ ճանաչի 907-րդ ուղղումը։ Այդ օրենքը ավելի շատ իրավա-քաղաքական նշանակություն ունի, քանի որ արձանագրում է Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումները։

Դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը փաստացի առաջարկում է ռազմագերիների, քաղաքացիական անձանց և Արցախի նախկին պաշտոնյաների ազատ արձակման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման երաշխիքների դիմաց արտոնել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը՝ ներառյալ սպառազինությունների առքուվաճառքը։ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահն է, համագործակցում է ANCA-ի հետ։

Այդուհանդերձ, «Ազատության աջակցության Ակտի» 907-րդ ուղղումը Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման դիմաց չեղյալ հայտարարելու «գինը» պետք է Հայաստանը վճարի, ուստի օրենսդրական որևէ նախաձեռնություն ամենից առաջ պետք է բխի Հայաստանի անվտանգային, տարածաշրջանային սուբյեկտության և ինտերգրացման շահերից։

Անշուշտ, թե 907-րդ ուղղումը չեղարկելու Ադրբեջանի լոբբիստական ջանքերը, թե կոնգրեսական Փալոնի նախաձեռնության ճակատագիրը Բաքվում և Երևանում չի որոշվում։ Կարելի է ենթադրել, որ այդ օրինագծերը, եթե անգամ պրոֆիլային կոմիտեներում հավանության արժանան, Կոնգրեսում կարող են քվեարկության ներկայացվել միայն միջանկյալ ընտրություններից հետո։ Բայց եթե խնդիրը բավական հստակ հրապարակայնացվել է, ենթադրվում է, որ այն դիտարկվում է նաև պետական դեպարտամենտի առնվազն «կուլուարներում»։ Հայաստանի կառավարությունը այդ քննարկումներին ներգրավվա՞ծ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում