Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար

Հունիսի 6-ին Աստանայում կայացել է Ղազախստանի և Կիպրոսի նախագահներ Կասիմ Ժոմարթ Տոկաևի և Նիկոս Խրիստոդուլիդիսի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական akorda.kz կայքը։ Ղազախստանի նախագահը Կիպրոսի նախագահին պարգևատրել է առաջին աստիճանի «Դոստլիկ/ Բարեկամություն» շքաշանով։ Տոկաևը ասել է, որ պարգևատրումը վկայում է երկու երկրների միջև «իրոք հաստատված բարեկամությունը»։

Բանակցությունների ավարտին Տոկաևը և Խրիստոդուլիդիսը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ «Մենք անհանգստացած ենք գլորբալ աշխարհաքաղաքական իրավիճակի սրացմամբ և հակամարտությունների թվի աճով։ Երկու երկրները հավատարիմ են այն սկզբունքին, որ ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի միայն խաղաղ-դիվանագիտական ճանապարհով։ Մենք պայմանավորվել ենք ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կառույցներում համատեղ և արդյունավետ աշխատելու մասին»,- ասել է Ղազախստանի նախագահը և ամփոփել, որ Ղազախստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ «Ղազախստանը հարգում է այլ պետությունների տարածքային ամբողջականությունը և բոլոր երկրներին կոչ է անում այդ սկզբունքին առաջնահերթ ուշադրություն դարձնել»։

Իր հերթին Կիպրոսի նախագահը կարևորել է երկու երկրների միջև «կանոնավոր շփումների կարեւորությունը»։ Նա հավելել է, որ ուրախ է Ղազախստանի հետ մի քանի առանցքային ոլորտներում համագործակցության մասին հուշագիր ստորագրելու համար։ «Այդ համաձայնությունները միայն տեխնիկական փաստաթղթեր չեն, այլ առարկայական վկայություն, որ մենք վճռական ենք երկկողմ հարաբերությունների ներուժը վերածել ավելի համակարգված և բովանադակային համագործակցության»,- եզրափակել է Նիկոս Խրիստոդուլիդիսը։

Կիպրոսի նախագահի Աստանա այցը չափազանց կարևոր է այն իմաստով, որ հաջորդում է Թուրքիայի նախագահի այցին և Թուրքեստանում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին, որին ներկա է գտնվել Կիպրոսի հյուսիսի թուրքական վարչակախմբի ղեկավար Էրհյուրմանը, որ, սակայն, արարողակարգային լուսանկարում տեղ չի ունեցել։ Անցյալ տարի Սամարղանդում գումարված Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում հատուկ ընդգծվել է, որ կողմերը ճանաչում են Կիպրոսի ամբողջականությունը։ Ղազախստանը, թեև ԹՊԿ անդամ է, բայց պարտավորված է չճանաչել Կիպրոսի հյուսիսի թուրքական կազմավորումը։ Հունիսի 6-ին Տոկաևը վերահաստատել է այդ հանձնառությունը։

Կիպրոսի նախագահի Աստանա այցի երկրորդ, թերեւս ավելի էական, կարևորությունը նրանում է, որ մինչ այդ կայացել է Ղազախստանի և Իսրայելի նախագահի հանդիպումը։ Ղազախստանը հետխորհրդային տարածքի առաջին և առայժմ միակ երկիրն է, որ միացել է «Աբրահամի համաձայնություններին», ինչը ենթադրում է Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակի կտրուկ բարձրացում։ Իսրայելը Միջերկրականի արևելյան հատվածի անվտանգության ապահովման հարցում ռազմական համագործակցություն է հաստատել Կիպրոսի հետ։ Տոկաևը խոսել է Կիպրոսի նավահանգստային ենթակառուցվածքները Եվրամիության հետ առևտրի նպատակով օգտագործելու հնարավորության մասին՝ ընդգծելով Կենտրոնական Ասիա-Կասպյան ավազան-Կիպրոս լոգիստիկայի կարևորությունը։ Հայաստանը Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերություններ ունի։ Ղազախստան-Կիպրոս լոգիստիկ առանցքը կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում