Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կնքման դեպքում «դա կլինի լավ և պատշաճ» գործարք։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ կրկին քննադատելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2015 թվականին, Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։

«Մեր գործարքը ճիշտ դրա հակառակն է, բայց ոչ ոք այն չի տեսել և չգիտի՝ ինչ է դա։ Այն դեռ լիովին բանակցված չէ։ Այնպես որ, մի՛ լսեք ձախողակներին, որոնք քննադատում են մի բան, որի մասին ոչինչ չգիտեն։ Ի տարբերություն իմ նախորդների, որոնք այս խնդիրը պետք է տարիներ առաջ լուծած լինեին, ես վատ գործարքներ չեմ կնքում», – հավելել է Թրամփը։

Մայիսի 24-ին ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփը նշել էր, որ ի տարբերություն «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի»՝ այժմ բանակցվող համաձայնագիրը երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Նա նաև շեշտել է, որ համաձայնագիր կնքելու համար շտապել պետք չէ։

«Բանակցություններն ընթանում են կազմակերպված և կառուցողական ձևով, և ես ասել եմ իմ ներկայացուցիչներին չշտապել համաձայնության հասնելու հարցում, քանի որ ժամանակը մեր կողմից է։ Շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա մինչև համաձայնության ձեռք բերումը, վավերացումը և ստորագրումը։ Երկու կողմն էլ պետք է չշտապեն և ճիշտ գործեն։ Սխալներ չեն կարող թույլ տրվել», – գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ Իրանի հետ հարաբերությունները դառնում են «շատ ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ»։

«Այնուամենայնիվ, նրանք պետք է հասկանան, որ չեն կարող մշակել կամ ձեrք բերել միջուկային զենք կամ ռումբ», – նշել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքի երկրներին աջակցության և համագործակցության համար։ Նա նույնիսկ չի բացառել, որ Իրանը մի օր կցանկանա միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերին, ինչպես դա պատրաստվում են անել մերձավորարևելյան երկրները։

Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ քննարկվող համաձայնագիրը վերջնական չէ. այն նախատեսում է հրադադարի երկարաձգում 60 օրով, Հորմուզի նեղուցի բացում, իսկ որոշ վիճելի հարցեր պետք է քննարկվեն ավելի ուշ։ Դրանց թվում են Իրանի միջուկային ծրագիրը, պատժամիջոցների մեղմացումը և սառեցված ակտիվների ապասառեցումը։

Իրանական Tasnim գործակալությունն իր հերթին գրում է, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է հնարավոր համաձայնագրի որոշ կետերի, այդ թվում՝ Իրանի սառեցված ակտիվների ապասառեցմանը։ Նշվում է, որ հնարավոր է՝ համաձայնագրի կնքումը չեղարկվի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում