Thursday, 16 07 2026
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը

Վիզաների ազատականացումն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար

Մայիսի 20-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների մամուլի ասուլիսը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ շարունակական և կառուցողական համագործակցության, ինչպես նաև Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցում տրված գնահատականների համար։

Նախարարը կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ զեկույցում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական հանձնառությունը՝ ապահովել Գործողությունների ծրագրի իրականացումը։

ՆԳ նախարարը, մասնավորապես, նշել է՝

✅ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ․ այն վստահության, գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է,

✅վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար արժանապատիվ ճամփորդության, Հայաստանի իշխանությունների համար՝ երկրում երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ ապահովելու հնարավորություն է,

✅ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում,

✅ Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրոպական Միության համար․ սա պարզապես հերթական գործընթաց չէ, այլ կարևոր գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ,

✅ գործընկերների կողմից ներկայացված 53 առաջարկություններն արձանագրվել են զեկույցում, և Հայաստանը պատրաստակամ է նույն հետևողականությամբ շարունակելու դրանց իրացումը,

✅ ՖՐՈՆՏԵՔՍ-ի հետ նախաստորագրված փաստաթղթերը կարևոր հիմք են սահմանների և միգրացիայի կառավարման ոլորտում եվրոպական կողմի հետ համագործակցությունն առավել սերտացնելու համար,

✅Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակմամբ ամրապնդվել է երկկողմ համագործակցությունը․ սա հնարավորություն կտա շարունակելու զարգացնել գործընկերային հարաբերությունները և կապի սպային դիտարկելու որպես օպերացիոնալ կարևոր կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ պետությունների միջև,

✅Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է աշխարհում, որի հետ Եվրոպական Միությունը ակտիվ երկխոսություն է վարում․ հետևողականորեն և պատշաճ ժամկետներում կիրականացվեն Գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր միջոցառումները,

✅ ԵՄ հետ մոտարկման ճանապարհին վիզաների ազատականացման գործընթացը ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կյանքի որակի վրա․ այն հնարավորություն է տալու Եվրոպան ճանաչել ավելի մոտիկից, քան երբևէ։

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է․

✅ Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ․ դրա վառ ապացույցը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելն էր,

✅ Հայաստանի իշխանություններին է հանձնվել վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հանձնաժողովի առաջին զեկույցը. Եվրոպական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է այս ուղղությամբ,

✅ Եվրոպական հանձնաժողովն ու Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման գործընթացն իրապես լուրջ են վերաբերում և պատրաստակամ են ապահովել բարձր մակարդակի արդյունքներ,

✅ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից․ կստեղծվի բնակչության միասնական ռեգիստր,

✅ ներկայումս ավելի շատ թվով վիզաներ են տրամադրվում Հայաստանի քաղաքացիներին և ավելի շատ բազմակի մուտքի վիզաներ,

✅մեծ ջանքեր են ներդրվում, որպեսզի նվազեցվի վիզաների դիմումների մերժումների քանակը,

✅ վիզաների ազատականացումը Եվրոպական Միության և Հայաստանի միջև ամբողջական գործընթացի միայն մեկ էլեմենտն է․ վիզաների ազատականացման գործընթացը չպետք է դիտարկել որպես առանձին գործընթաց․ նախաձեռնություններ կան նաև կրթության, մշակույթի, ներդրումների և առևտրի ոլորտներում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները պատասխանել են նաև լրատվամիջոցների հարցերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում