Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների և մասանկից դպրոցների ներկայացուցիչներ, մարզասերներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են Երևանի և մարզերի 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլի հաղթող թիմերը:

5-9-րդ դասարանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցը։

10-12-րդ դասարանցիների պայքարում հաղթել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Շիրակի մարզի Ֆոտոն վարժարանի սաները:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցաշարի հաջող անցկացման առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ավելացել են թե՛ մասնակից դպրոցները, թե՛ դպրոցականները:

«Սա վկայում է դպրոցներում սպորտի մասսայականացման բարձրացման մասին, իսկ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերն ունեն հենց այդ նպատակը, որպեսզի մեր երեխաներն իրենց առօրյայի անբաժանելի մասը դարձնեն սպորտը, ֆիզիկական առողջ ակտիվությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով,որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցները վերակառուցման և նորոգման աշխատանքների ավարտից հետո հագեցվում են մարզական գույքով, որի պարտադիր բաղադրիչներից են թենիսի սեղանները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ արդեն իսկ որակական փոփոխությունն ակնհայտ է. «Այստեղ հայտնվող թիմերը հետևողական աշխատանք են տանում, քանի որ գիտեն՝ միայն այդ դեպքում կարող են պատվո հարթակին հայտնվել: Մրցաշարին առաջին անգամ մասնակցող թիմեր կան, որոնք մրցանակային տեղեր են զբաղեցրել, ինչն ուրախալի փաստ է և ցույց է տալիս, որ համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է գրավել յուրաքանչյուր բարձունք։ Ականատես եղանք դրամատիկ խաղերի, և ակնհայտ է՝ հոգեբանական կայունությունը, չընկճվելը, թիմային մտածելակերպը շատ կարևոր են հաղթանակի հասնելու համար: Սրանք հատկություններ են, որ ցանկացած իրավիճակում մեր երեխաներին օգնելու են առաջ գնալ»:

Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները ստացել են դրամական խրախուսում. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,5 մլն դրամ, 3-րդ տեղ՝ 1,5մլն դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ։

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2024 թվականից անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների շրջանում՝ երկու տարիքային խմբով, երկու փուլով։ Այս տրավա մրցումներին մասնակցել է 607 հանրակրթական ուսումնական հաստատության ավելի քան 3270 աշակերտ: 2025 թվականին մրցաշարին մասնակցել էր 3236 աշակերտ 574 դպրոցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում