Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ալիևը՝ թուրք-ամերիկյան տարաձայնությունների և Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի հավանականության միջակայքում

Ապրիլի 17-ին Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Սիրիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ահմադ ալ-Շարաայի հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Ըստ այդմ, կողմերը քննարկել են Թուրքիայի տարածքով Սիրիա ադրբեջանական գազի տարանցման, էներգետիկ այլ ծրագրերի իրականացման, Սիրիայում «վերականգնողական աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հետ կապված հարցեր»: Ալիևը և ալ-Շարաան անդրադարձել են նաև «տարածաշրջանային խնդիրներ, համոզմունք հայտնել, որ բոլոր խնդիրները հնարավոր է կարգավորել դիվանագիտական ճանապարհով»: Ալիևը ալ-Շարաային «Ադրբեջան այցի հրավեր է փոխանցել, որն ընդունվել է գոհունակությամբ»:

Ադրբեջանի և Սիրիայի հարաբերությունները միջնորդավորված են այդ երկրի շուրջ իսրայելա-թուրքական սուր մրցակցությամբ, որ անցած ավելի քան մեկ տարում մի քանի անգամ շատ մոտ է եղել ուղղակի ռազմական առճակատմանը: Այդ առումով խիստ ուշագրավ է, որ Ադրբեջանը Իսրայելին տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունի Սոմալիի հարցում: Ապրիլի 14-ին Իլհամ Ալիևը ընդունել է Խարտումի կենտրոնական կառավարության արտակարգ և լիազոր դեսպան Ադինուր Դահիր Ֆիդոյի հավատարմագիր և նրա հետ առանձնազրույց ունեցել:

Նույն օրը Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է «Սոմալիլենդի Հանրապետությունում առաջին արտակարգ և լիազոր դեսպանի նշանակման» մասին: Խիստ ուշագրավ է, որ այդ պաշտոնում նշանակված Մայք Լոթեմը նախկինում հրեական պետությունը ներկայացրել է Ադրբեջանում: Իսրայելը Սոմալիլենդի անկախությունը ճանաչել է տարեսկզբին, ինչին հետևել է Սոմալիի միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Հասան Շեյխ Մուհամեդի արտակարգ այցը Անկարա: Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը: Ադրբեջանի ԱԳՆ-ն Սոմալիլենդի ճանաչումը որակել է «միջազգային իրավունքին հակասող»:

Իսրայելի պատվիրակությունը Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին չի մասնակցում: Այդ միջոցառման շրջանակներում հանդիպումներն սկսելով Սիրիայի անցումային կառավարության ղեկավարից, Իլհամ Ալիևը, կարծես, ազդակ է հղում, թե Մերձավոր Արևելքի ապագա ճարտարապետության հարցում ո՞ր «ճամբարում» է Ադրբեջանը: Ըստ երևույթին, նման հեռանկար էր կանխատեսել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, երբ հրապարակային միջոցառման հարթակից «այս տարվա ընթացքում» Իլհամ Ալիևին Երուսաղեմ այցի հրավեր էր արել:

Ադրբեջանի նախագահի դեպքում, իհարկե, արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում կանխատեսում անելն, իրոք, խիստ անշնորհակալ գործ է, բայց Բաքվի իշխանամետ մամուլի հրապարակումներում ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ նախագահի մասին հրապարակումների տոնայնությունը վերջին շաբաթներին ակնհայտորեն փոխվել է և երբեմն հատում է չեզոքության սահմանը: Ամենայն հավանականությամբ, դա կապված է Մերձավոր Արևելքի «դոմինանտության» հարցում թուրք-ամերիկյան տարաձայնությունների հետ: Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին ընդառաջ Թուրքիան կրկին հիշեցրել է, որ «սպասում է Վլադիմիր Պուտինի այցին»: Նախօրեին ՌԴ և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են դաշնակցային գործընկերության մակարդակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում