Wednesday, 22 07 2026
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին

Արթիկի գեղարվեստի դպրոցն անվանվել է Հրանտ Թադևոսյանի անունով

Արթիկ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Արթիկի գեղարվեստի դպրոցն անվանվել է ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Ս.Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի անունով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը։

«Հաճելի է, երբ նման պատվի են արժանացնում կենդանության օրոք, ինչը նաև շատ պարտավորեցնող է այն իմաստով, որ իմ կապն այս դպրոցի հետ էլ ավելի կսերտանա` վերածվելով լավ բարեկամության։ Կկազմակերպվեն վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, կփորձեմ իմ փորձը փոխանցել ապագա գեղանկարիչներին: Այս պատվավոր իրողության համար շնորհակալություն եմ հայտնում իմ գործնկերներին, որոնք դպրոցի անվանակոչման հարցում առաջադրել են իմ թեկնածությունը»,- ասել է Թադևոսյանը։

«Դպրոցի անվանակոչությունը հարգանքի և երախտիքի խոսք է Վարպետի ստեղծագործական ուղուն և կարևոր գործոն է համայնքի մշակութային կյանքի կայացման ճանապարհին»,- ասել է Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

Գույնի և բնության միջոցով մարդու ներաշխարհը բացահայտելու մեծ վարպետ Հրանտ Թադևոսյանի ավանդը չի սահմանափակվում միայն իր մեծածավալ ստեղծագործական արժեքով․ անգնահատելի է նրա դերը երիտասարդ սերնդին իր փորձը փոխանցելու և կրթելու գործում, ինչը վարպետը նվիրումով տասնյակ տարիներ իրականացնում է ՃՇՀԱՀ-ում։

«Այս անվանակոչությամբ մենք հաստատում ենք մի կարևոր սկզբունք․ կրթական և մշակութային համակարգը պետք է կարողանա գնահատել իրական վաստակը ժամանակին։ Սա ուղերձ  է թե՛ուսուցիչներին, թե՛աշակերտներին, որ ազնիվ աշխատանքը, հետևողականությունն ու մասնագիտական նվիրվածությունը տեսանելի են և գնահատված»,- ասել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։

Հրանտ Թադևոսյանի անվան դպրոցի տնօրեն ԱրաՄերգելյանը էլ նշել է, որ իրենց  դպրոցից են ստեղծագործական ուղին սկսել բազմաթիվ անվանի արվեստագետներ, որոնք տարիներ շարունակ ոչ միայն դասավանդել են դպրոցում, այլև այսօր էլ շարունակում են աջակցել, սատարել դպրոցին։ «Դպրոցն անվանակոչելով Հրանտ Թադևոսյանի անունով` վստահ ենք, որ այսուհետ առավել կամրապնդվի արվեստագետների համախմբվածությունն ու համագործակցությունը դպրոցի հետ, ինչը կնպաստի կրթական մակարդակի շարունակական բարձրացմանը և նոր ստեղծագործական հաջողություններին»,- ասել է Մերգելյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում