Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Թեհրանը ուղղու՞մ է սխալը Երևանի հանդեպ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային Թեհրանում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Իսլամական գործակցության կազմակերպության պետությունների Ստամբուլյան հռչակագրին, որ ընդունվել էր հունիսի 21-ին: Մասնավորապես, անդրադարձը վերաբերել է այդ հռչակագրում և ընդունված փաստաթղթերում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ ձևակերպումներին:

Հայաստանի ԱԳՆ մեկ օր ուշացումով իր մտահոգությունն էր հայտնել այդ ձևակերպումների և փաստաթղթի առնչությամբ: Դրան կողմ էին քվեարկել ԻԳԿ բոլոր անդամները, բացառությամբ Լիբանանի, որը արտահայտել էր վերապահում հենց Հայաստանին առնչվող այդ անընդունելի ձևակերպումների առնչությամբ: Բնականաբար, հարցեր առաջացնում էր ոչ միայն Իրանի, այլ նաև ԻԳԿ մյուս այն անդամների քվեարկությունը, որոնք բարեկամական և լավ հարաբերություն ունեն Հայաստանի հետ տարիներ ի վեր:

Բայց, անշուշտ հատուկ ուշադրության էր արժանացել Իրանի քվեարկությունը, հաշվի առնելով ոչ միայն հարևանությունը, այլ նաև խնդրի հենց քաղաքական, անվտանգային ասպեկտն ու այդ հարցում Իրանի դիրքորոշումները: Դա էր առաջացրել տարակուսանք, որ Թեհրանը կողմ էր քվեարկել անընդունելի ձևակերպումներին: «Մեր կարծիքով՝ նման ձևակերպումների և արտահայտությունների կիրառումը կարող է աշխարհաքաղաքական փոփոխությունների ցանկություն առաջացնել, ինչը կառուցողական չէ և չպետք է տարածաշրջանի պետությունների գործնական քաղաքականության հիմք հանդիսանա»,-հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Նա ասել է նաև, որ «իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները հավաքական փաստաթղթերում կարող են այնպիսի հարցեր առաջ քաշել, որոնք չեն արտահայտում մեկ այլ անդամ պետության մոտեցումները»: Լավ է անշուշտ, որ Իրանը անդրադառնում է թեմային և արձանագրում, որ Ստամբուլյան հռչակագրում ձևակերպումները չեն արտահայտում Իրանի մոտեցումը: Իհարկե, կրկնեմ, Իրանի ներկայացուցիչը կողմ է քվեարկել հռչակագրին, սակայն այդուհանդերձ այստեղ պետք է, իհարկե, խնդրին մոտենալ սառը գլխով: Հռչակագիրը ընդունվել է հունիսի 21-ին:

Դա այն ժամանակ էր, երբ ըստ էության «գագաթնակետին» էին հասնում Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները, Իրանի պատասխանը, և ակտիվորեն քննարկվում ու սպասվում էր Միացյալ Նահանգների հնարավոր ներգրավման հարցի պատասխանը: Ի դեպ, հունիսի 22-ի լուսադեմին էլ փաստորեն Նահանգները հարվածեցին Իրանի միջուկային օբյեկտներին: Հնարավոր է պատկերացնել, թե ստամբուլյան հավաքի ընթացքում ինչով կարող էր ամբողջապես տարված լինել հարվածների ենթարկվող Իրանը: Ըստ այդմ, բոլորովին զարմանալի չէ, որ այլ հարցերի առնչությամբ ուշադրությունը կարող էր թուլանալ, ինչից էլ օգտվել էին Ադրբեջանը, նախագահող Թուրքիան, և ԻԳԿ-ում նրանց մյուս դաշնակիցները: Այդ իմաստով, խնդրո առարկան, թերևս, Հայաստանի ԱԳՆ դաշտում է:

Դա եղել է Հայաստանի ԱԳՆ բացթողումը, անբավարար աշխատանք ԻԳԿ անդամ բարեկամ երկրների հետ, գուցե բացառությամբ Լիբանանի, որը հայտնել է իր վերապահումները հենց հռչակագրում: Բոլոր դեպքերում, տեղի ունեցածը վկայում է, որ Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատն ու դիվանագիտական ներկայացուցչությունները ունեն Իսլամական գոտու, արաբական գոտու երկրների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ընդ որում, պատճառներն այդտեղ շատ ավելի խորն են, իսկ Ստամբուլյան հռչակագիրը՝ դրանց հանդեպ ուշադրության ծանրակշիռ առիթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում