Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը

Գիտելիք, փորձ և նոր մոտեցումներ․․․․ Հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։

«Այս նախաձեռնությունը ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է․ այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը՝ զարգացնելու կարողություններն ու հմտությունները, այլև մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքների նկատմամբ ձեր հանձնառությունը»,- ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նշել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում համատեղ գրանցված արդյունքների կարևորությունը։

«Այս շարք վերապատրաստումները մենք մեր գործընկերների աջակցությամբ մեկնարկեցինք փետրվար ամսից։ Մենք ունեցանք վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ հիմնական կարևոր ուղղություններով՝ իհարկե դա հարկադրանքն է, ուժի գործադրումն է, ձերբակալումն է որպես առանձին ուղղություն»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Անդրադառնալով գործողությունների պատշաճ իրականացմանն ու հիմնական սկզբունքներին՝ փոխնախարար Մկրտչյանն առանձնացրել է հարկադրանքի կամ ուժի գործադրման պայմաններում քաղաքացիների իրավունքների պահպանումն ու օրենսդրության գրագետ կիրառումը։ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ այն կարևոր երաշխիք է նաև ոստիկանության ծառայողների անխոցելիության տեսանկյունից։

ԵԽ ազգային փորձագետ Հրայր Ղուկասյանի խոսքով՝ ձևաչափը քննարկային է, մեծ հնարավորություն և ժամանակ են տրվելու մասնակիցներին, որպեսզի իրենց հուզող հարցերը բարձրացնեն։ «Հուսով ենք, որ սա առավել արդյունավետ ձևաչափ կլինի, որպեսզի մենք կարողանանք այն, ինչ ուզում ենք տեղ հասցնել, հնարավորինս մատչելի ձևով անենք»,- նշել է նա։

Վերապատրաստման նյութը ներկայացվում է կիրառական մոտեցմամբ։ Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են նաև կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ինչը թույլ կտա նրանց ձևավորել պատշաճ արձագանքման պրակտիկ հմտություններ։

«Վերապատրաստման ընթացքում շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք կիսվում ենք նաև մեր փորձով, ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխանները և հետագայում այդ ամեն ինչը փոխանցում ենք մեր ենթակա անձնակազմին»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի պետ Արման Առուստամյանը։

Դասընթացը միտված է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև մտածողության վերափոխմանը՝ հարկադրանքի միջոցների կիրառման ժամանակ առավել համաչափ և մարդու իրավունքներին համահունչ մոտեցումներ ձևավորելու նպատակով։

ԵԽ ազգային փորձագետ Առնոլդ Վարդանյանը մանրամասնել է․ «Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սկզբունքների սկզբունքները, այն ելակետային դրույթները, որոնք կարմիր թելով պետք է անցնեն հարկադրանքի միջոցների կիրառման շրջանակներում։ Ներկայացվելու են նաև հարկադրանքի միջոցների առանձին տեսակների կիրառման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով այն նոր չափորոշիչները, որոնք սահմանված են Ոստիկանության գվարդիայի մասին նոր ընդունված օրենքում»։

Դասընթացը անցկացվել է «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի շրջանակներում։

Նման վերապատրաստումները շարունակական են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում