Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փաշինյանի՝ Անկարա այցի «ուրվագիծը»

Հայաստանի ԱԳՆ նախօրեին հայտնեց, որ Անկարայում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջը: Ըստ տեղեկության՝ Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են երկկողմ շփումներին և ռեգիոնին վերաբերող հարցեր: Ըստ ամենայնի, սակայն, բուն հարցը կարող էր լինել Հայաստանի վարչապետ Փաշինյանի Անկարա այցը, որի մասին տեղեկությունը տարածվեց հայկական մեդիայում, ինչը չհաստատեց ու չհերքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը:

Ըստ այդմ` տեղեկության, Փաշինյանը հունիսի 20-ին կարող է մեկնել Անկարա և այնտեղ հանդիպել Էրդողանի հետ: Եթե տեղեկությունը պաշտոնապես չհերքվեց, ապա կնշանակի, որ այն քննարկվում է, ինչպես եզրակացրել էի դեռ այդ օրերին արված մեկնաբանություններում: Անկարայում փոխարտգործնախարարների հանդիպումը հուշում է, որ այցն իսկապես նախապատրաստվում է: Ինչ օրակարգո՞վ, սա է առանցքային ինտրիգը:

Արդյո՞ք ԱԳՆ-ների մակարդակով քննարկվում է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի շոշափելիք հարցերի շրջանա՞կ միայն, թե անգամ փորձ է արվում համաձայնեցնել հնարավոր հանդիպման արդյունքում որևէ համատեղ հայտարարություն, հռչակագիր կամ մտադրությունների հուշագիր: Հնարավոր է, որ այցը կայանալուց հետո Փաշինյանն ու Էրդողանը հանդես գան մամուլի համար հայտարարությամբ, որի տեքստն էլ գուցե քննարկվում է արտգործնախարարությունների մակարդակով: Ավելին, բացառված չէ, որ հենց դրա համաձայնեցումից է կախված՝ կկայանա՞ Փաշինյանի այցը Անկարա, թե՞ ոչ:

Ինչպես արդեն անդրադարձել եմ թեմային, հատկապես իրանա-իսրայելական այս պատերազմի և դրանից բխող ռեգիոնալ ռիսկերի ֆոնին Հայաստանի համար շատ կարևոր է դառնում դիվանագիտական բազմակողմ աշխատանքի միջոցով բարձրացնել անվտանգության միջավայրի օպերատիվ կառավարման աստիճանը: Դա, անշուշտ, ենթադրում է ի թիվս Կովկասով շահագրգիռ բոլոր կենտրոնների հետ աշխատանքի, իհարկե, աշխատանք նաև Թուրքիայի ուղղությամբ:

Անշուշտ, շատ կարևոր է, որ այդ աշխատանքն իրականում չլինի ընդամենը այն, որ Երևանը հայտնվի ներկայացվող նոր քաղաքական և այլ բնույթի պայմանների կամ պահանջների ներքո, երբ կստացվի, որ Երևանը Թուրքիայի հետ աշխատանքով ոչ թե անվտանգային ռիսկերն է կառավարում, այլ ընդամենը ռազմական բնույթի ռիսկերը «կերպափոխում» է քաղաքական ձևաչափով ռիսկերի և իմպլեմենտացիայի: Դա, իհարկե, բացարձակապես չի կարող նույնական լինել դիվանագիտական աշխատանքի հետ: Մեծ հաշվով, հանրության համար մի քանի օր անց վարագույրն առնվազնն որոշակի մասով կբացվի՝ տալով գնահատման հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում