Sunday, 19 07 2026
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին

Հանդիպում հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանրային և մասնավոր հատվածներում հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումը վարել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԿԳՄՍՆ հաշվապահական հաշվառման և գնումների կազմակերպման, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության ստորաբաժանումների պատասխանատուները:

ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպման հիմնական նպատակը երկու մարզում իրականացվող փորձնական ծրագրով հայտարարված մրցույթների շրջանակում համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները լսելն ու, ըստ անհրաժեշտության, հետագա մրցույթների կազմակերպման ժամանակ որոշակի վերանայումներ կատարելն է:

«Հանրակրթության բարեփոխումների շրջանակում դպրոցների կառավարման համակարգի փոփոխություն է կատարվել` դպրոցներում վարչատնտեսական գործառույթներն առանձնացվել են կրթության բովանդակային կառավարումից: Վարչատնտեսական համակարգողներին վերապահվել է հաշվապահական հաշվառման, գնումների, տարածքների սպասարկման, մաքրման, անվտանգության, սննդի կազմակերպման և վարչատնտեսական այլ գործառույթների համակարգման իրականացումը: Նախատեսվում է նշված գործառույթներից որոշները փուլ առ փուլ իրականացնել արտապատվիրակման սկզբունքով»,- ասել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարը:

Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ նախարարության կողմից դեռևս անցած տարվանից մեկնարկել են հաշվապահական հաշվառման և գնումների ծառայությունների արտապատվիրակման վերաբերյալ քննարկումները, մշակվել և կազմվել է պահանջվող հիմնական փաստաթղթերի փաթեթը, կատարվել է համապատասխան վերլուծություն: Արտապատվիրակման գործընթացը կփորձարկվի երկու մարզերում՝ Կոտայքում և Տավուշում: Հաջորդաբար, հաշվի առնելով գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավոր խնդիրները՝ մոդելի կիրառման աշխարհագրությունը կընդլայնվի:

Հասմիկ Հակոբյանը նշել է, որ պետությունը կարևորում է ոլորտում որակյալ ծառայությունների մատուցման և որակի ստանդարտների ձևավորման ապահովումը:

Հանդիպման ընթացքում ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ուսումնական հաստատությունների հաշվապահական հաշվառման և գնումների համակարգողի ծառայությունների ձեռքբերման հայտերի, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերանայման հարցերը:

Շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում