Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ստամբուլում «ալլահ աքբար» են վանկարկում. թուրք-իսրայելական փակուղի՞

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը հրեական «զատիկի» տոնից ընտանեկան լուսանկար է հրապարակել, սեղանի շուրջ մի աթոռ դատարկ է: Լիբերմանը մեկնաբանել է, որ քանի դեռ հրեա պատադները տուն չեն վերադարձել, կատարյալ տոն չկա: Նա նաև տեղեկացրել է, որ Իսրայելի հիսունինը բնակավայրերում օդային տագնապի շչակներ են հնչել, հարձակումն իրականացվել է ինչպես Գազայից, այնպես էլ Եմենից: «Սա է վարչապետի Նաթանյահուի «վերջնական հաղթանակի» իրական պատկերը»,- եզրափակել է Լիբերմանը:

Նույն օրը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են հայտնում, Ստամբուլում կազմակերպվել է բազմամարդ հանրահավաք-երթ, որի նշանաբանն է «Գազան մեռնում է, ոտքի կանգնեք»: Turkiye gazetesi-ն փոխանցում է, որ հանրահավաքի մասնակիցները հաավքվել են Բայազեդ հրապարակում, ապա երթով շարժվել դեպի Սուրբ Սոֆիայի տաճար: Պաշտոնապես միջոցառման կազմակերպիչ հանդես է եկել «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության» հիմնադրամը: Երթի մասնակիցները վանկարկել են ոչ միայն Իսրայելին դատապարտող, այլև «ալլահ աքբար» կոչը:

Ստամբուլի «ջիհադական» միջոցառումն, իհարկե, առաջին հերթին ներքաղաքական նշանակություն ունի: Նույն օրն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը հանրահավաք է անցկացրել Իզմիրում և հայտարարել, որ մեկնարկում է «համաժողովրդական հզոր շարժում»: Թուրքիայի նախագահ Էրդողանը և նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը ԺՀԿ-ին մեղադրում է Գազայի և քրդերի հարցում «իմպերիալիստների գործակալ լինելու» մեջ:

Ի աջակցություն Գազայի և Պաղեստինի անկախության կազմակերպված ազգայնական-իսլամիստական հանրահավաքն, ամենայն հավանականությամբ, Էրդողանի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Ստամբուլը լիովին ընդդիմադիր է: Այդուհանդերձ, ուշագրավ է, որ «ալլահ աքբար» կարգախոսով հանրահավաք և երթ է կազմակերպվում մի փուլում, երբ Բաքվում իսրայելա-թուրքական տեխնիկական բանակցություններ են կայացել, և կա ակնկալիք, որ կողմերին կհաջողվի Սիրիայում առճակատումից ձեռնպահ մնալ:

Երևում է, Էրդողանը որևէ զիջման գնալու մտադրություն չունի: Նա Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաային հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է մամուլում հայտնված տեղեկությունը, որ մոտակա օրերին Էրդողանը կայցելի Դամասկոս: Ըստ Ֆիդանի՝ դա սկզբունքորեն համաձայնեցված է, քննարկվում են այցի «տեխնիկական կազմակերպման հետ կապված հարցեր»:

Թուրքիայի նախագահը Դամասկոս այցը կարող է «սահմանային» լինել, եթե այդ ընթացքում ստորագրվի Սիրիայում ռազմական հենակայաններ ստեղծելու մասին համաձայնագիր, ապա իսրայելա-թուրքական բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կկորցնեն իրենց ակտուալությունը: Պաշտոնական Երուսաղեմը պնդում է, որ Դամասկոսից հարավ տարածքներում Թուրքիայի ռազմական ներկայությունը «հրեական պետության համար սպառնալիք է, կարմիր գիծ, որ Իսրայելը թույլ չի հատել»:

Ըստ մամուլի՝ Թուրքիան նախատեսում է Պալմիրայի և T4 ռազմական օդանավակայանների վերականգնել, տեղաբաշխել ԱԹՍ-ներ, հակաօդային պաշտպանության սեփական և ռուսաստանյան C 400 համակարգեր: Բաքվում կայացած բանակցություններին «մոտ կանգնած աղբյուրն» իսրայելական մամուլին հայտնել է, որ Նաթանյահուն ԱՄՆ նախագահի հետ «ծհամաձայնեցրել է, որ Սիրիայի արևելքում ամերիկյան ռազմական ներկայություն լինի, հյուսիսում՝ թուրքական, արևմուտքում՝ ռուսաստանյան, հարավում՝ իսրայելական, իսկ կենտրոնական շրջանները մնան անցումային կառավարության հսկողության ներքո։

Որքանով հասկացվում է՝ Սիրիայի «տարածքային և քաղաքական ամբողջականությունը պահպանելու» մասին թուրք պաշտոնյաների հայտարարություններից, այդ առաջարկն Անկարայի համար ընդունելի չէ: Այս օրերին Թուրքիայում փորձագիտական մակարդակով տեսակետ է հնչել, որ թուրքական բանակը «72 ժամում կարող է գրավել Թել-Ավիվը»: Ստամբուլի հանրահավաքը, ինչպես ասվեց, ընթացել է «Գազան մեռնում է, ոտքի կանգնեք կարգախոսի ներքո»: Դա, իհարկե, Թուրքիայի կառավարության որոշումը չէ, բայց Էրդողանը հնարավորություն ունի «ալլահ աքբար» կոչը վերածել համաթուրքական պահանջի: Առայժմ նա դիվանագիտական «ուղերձ է հղում»: Հաքան Ֆիդանը նաև ասել է, որ նախապատրաստվում է Թրամփ-Էրդողան հանդիպում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում