Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ռուսաստանը կարող գործի դնել ԼՂ խաղաքարտը՝ British Petroleum-ի նոր գազատարի կառուցումը խափանելու համար. քաղաքագետ

Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ քաղաքագետ Զարդուշատ Ալիզադեն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է գործի գցել ղարաբաղյան խաղաքարտը՝ British Petroleum-ի (BP) առաջ քաշած նոր գազատարի կառուցումը խափանելու համար, որը ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրը կապելու է Թուրքիայի արևմուտքի հետ.

«Եթե BP-ն որոշի իրագործել այդ նախագիծը, ապա ոչ մի խնդիր չի առաջանա։ Բրիտանական ընկերությունը ներկայումս գոյություն ունեցող երկու «ճյուղերին» (երթուղի) կավելացնի երրորդը, ինչը տնտեսապես ավելի էժան կնստի։

Ինչ վերաբերում է նրան, թե նոր գազատարի կառուցմանը ինչպես կարձագանքի Ռուսաստանը, ապա վերջինս տվյալ հարցում չի տիրապետում իրավական ճնշալծակների։ Սակայն, միևնույն ժամանակ, նրա ձեռքում կա մի հզոր լծակ՝ դա Ղարաբաղն է։

Ռուսաստանը կարող է «սեղմել կոճակը» և տարածաշրջանը վերածել անկայուն տիրույթի, ինչն իր հերթին կհանգեցնի գազատարի նախագծի կասեցմանը։ Իմ կարծիքով, Ռուսաստանն այս նոր գազատարին «ավելի մեղմ» կարձագանքի, եթե նրա նախագծում չներառվի Թուրքմենստանը (ապագա «Անդրկասպյան» գազատարը)։ Ռուսաստանի գլխավոր նպատակը կենտրոնասիական տարածաշրջանի հանքավայրեր Եվրոպայի ներթափանցման կանխումն է»։

Հիշեցնենք, որ BP-ի առաջ քաշած նոր նախագիծը ստացել է Հարավարևելյան գազատար անվանումը։ BP-ն նախատեսել է կառուցել Nabucco-ի համեմատ ավելի հարմարավետ ու էժան գազատար, որն ունենալու է 1300 կիլոմետր երկարություն և գոյություն ունեցող ենթակառույցների միջոցով «Շահ Դենիզ»-ը կապելու է Թուրքիայի արևմուտքի հետ, որտեղից էլ ադրբեջանական գազը Բուլղարիայով, Ռումինիայով և Հունգարիայով կհասնի Ավստրիա՝ ինչպես որ նախատեսված է Nabucco-ի պարագայում։

Հարավարևելյան գազատարը փորձում է համատեղել քաղաքականության ու բիզնեսի պահանջները, քանի որ շատ գործարարներ կարծում են, որ մոտ 4000 կիլոմետր երկարությամբ ունեցող Nabucco գազատարը չափազանց քաղաքականացված ու վիթխարի նախագիծ է։ Nabucco գազատարը նախատեսված է ոչ միայն ադրբեջանական գազի, այլև ողջ Կասպյան ավազանի, Իրաքի ու Մերձավոր Արևելքի գազի ներկրման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում