Sunday, 12 07 2026
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը

Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թ. աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Շահբազյանը ներկայացրել է Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով 2024 թվականի ընթացքում մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, դատարան ուղարկված գործերին և այլն: Այս համատեքստում մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 561 քրեական վարույթ (2023 թվականին՝ 533 քրեական վարույթ):

Արմեն Շահբազյանի խոսքով՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 532 քրեական գործ՝ 560 անձի վերաբերյալ): 2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է 131 միլիոն 671 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է 40 միլիոն 38 հազար դրամը (2023 թվականին՝ 120 միլիոն 874 հազար դրամ, որից վերականգնվել է 5 միլիոն 311 հազար դրամը):

Մարզի դատախազը, անդրադառնալով Լոռու մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնել են 92 ուսումնասիրություն՝ 2023 թվականի 12-ի դիմաց:

Դրանք վերաբերել են Վանաձորում գործած կինոթատրոնների օտարումների գործընթացներին, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց փոխանցման ոչ ենթակա հողատարածների օտարումների գործընթացներին, կառուցապատման ենթակա հողամասերի օտարման գործընթացների օրինականությանը, գետափնյա տարածքներում մասնավոր սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերին։

Արմեն Շահբազյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու 2 հաղորդում, երկու հողամասերի (մայթի և այգու հատված) օտարման վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտական փուլում են, նախապատրաստվում են հաղորդումներ:

«Կինոթատրոնների օտարման գործընթացների ուսումնասիրության արդյունքում պարզվել են «Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում տեղի ունեցած առերևույթ խախտումների վերաբերյալ տվյալներ: Ուսումնասիրությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել Ազգային արխիվից, որոնք ստանալուն և ուսումնասիրելուն պես կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Լոռու մարզի դատախազը՝ հավելելով, որ 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության 11 հայց, հայցագնի ընդհանուր չափը՝ 15 միլիոն 900 հազար դրամ:

Ընթացքում է գտնվում 76 հայց՝ բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը՝ 427 միլիոն 233 հազար դրամ:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մարզային իրավապահ գործընկերների հետ համագործակցությամբ խստացնել հանքարդյունաբերության ոլորտում հանցագործությունների բացահայտման և քննության աշխատանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում