Friday, 17 07 2026
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր

Մոսկվան միջուկային պատերազմի ձեռնո՞ց է նետում

Նախագահ Թրամփի իշխանության վերադարձով ԱՄՆ-ի անցումն «Ամերիկան՝ ամենից առաջ» կոնցեպցիային տագնապալի համահունչ է «Գերմանիան ամեն ինչից վեր է» հիտլերյան կարգախոսին: Այդ մասին «Ռուսաստանը և գլոբալ քաղաքականությունը» հոդվածում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա հրապարակումից սկզբունքային դրույթներ է փոխանցել Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ում հանրապետական վարչակազմի իշխանության գալով Վաշինգտոնի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած միջազգային գործընթացների ընկալումը նոր դրսեւորումներ է ունենում: Այս առումով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հատուկ անդրադարձել է Սենատում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությանը, որ աշխարհակարգը ոչ միայն հնացել է, այլև վերածվել ԱՄՆ շահերի դեմ գործիքի:

«Այսինքն՝ անբավարար է ոչ միայն Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարությամբ, այլև արդեն «կանոնների վրա հիմնված կարգը», որ, թվում է, ամփոփում էր սառը պատերազմից հետո Վաշինգտոնի առաջնորդած Արևմուտքի ողջ էգոիզմը»,- գրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Մոսկվայում, երևում է, Թրամփի հայտարարությունը, որ եթե ինքը նախագահ լիներ, Ուկրաինայում պատերազմ չէր սկսվի,- նախապես խորքային չի գնահատվել: ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի առաջին որոշումները, հնչեցրած հայտարարությունները վկայում են, որ նա պարզորոշ ասել է, թե Ռուսաստանին թույլ չէր տա «հատուկ ռազմական գործողություն սկսել»:

Իսկ այդ քայլին Ռուսաստանի նախագահը գնացել է, որպեսզի Միացյալ Նահանգներին «Յալթա-2» սկզբունքով բանակցություններ պարտադրի: Ստացվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը գնահատում է ամերիկյան շահերի դեմ գործիք: Այսինքն, Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման շրջանում ամեն ինչ անելու է, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր դերակատարությամբ աշխարհակարգը փոխվի:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից այդ քաղաքականության և հիտլերյան կարգախոսի միջև «տագնապահարույց նմանության» արձանագրումը չափազանց վտանգավոր է, եթե նկատի ունենանք, որ ՌԴ նախագահը հայտնվել է մի իրավիճակում, երբ ուկրաինական կարգավորման իր հռչակած սկզբունքներից որևէ նահանջ կարող է ներկրեմլյան խարդավանքներ և խառնակչություններ սադրել:

Ռուսաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Ռեմչուկովը, որ «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիրն է, ծայրահեղ զգուշավորությամբ, բայց բավական թափանցիկ ակնարկում է, որ Վլադիմիր Պուտինը կարող է հրաժարվել ուկրաինական չորս մարզերն ամբողջությամբ միավորելու նպատակից: «Սահմանադրական փոփոխությունը խնդիր չի լինի»,- կարծում է նա:

Լավրովի հոդվածի տոնայնությունը, մինչդեռ, հուշում է, որ Մոսկվան մտադիր է մի որոշակի ժամանակահատվածում շարունակել մրցակցությունը: Ի՞նչ հաշվարկով է դա արվում՝ դժվար է կողմնորոշվել: Թրամփին Հիտլերի հետ համեմատելով եւ Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգի էջը փակելով՝ Սերգեյ Լավրովը նոր «Մոլոտով-Ռիբենտրոպ» պա՞կտ է առաջարկում: Բայց չէ՞ որ Արևելյան Եվրոպայի գերմանախորհրդային բաժանումը ոչ թե հեռացրել, այլ ավելի առարկայական է դարձրել համաշխարհային պատերազմի սպառնալիքը: Մոսկվան միջուկային պատերազմի ձեռնո՞ց է նետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում