Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Նիդեռլանդներում հափշտակված ռումինական ցուցանմուշների արժեքը հասնում է գրեթե 6 միլիոն եվրոյի

Նիդեռլանդների Ասեն քաղաքի Դրենթեի թանգարանի կողոպուտի հետևանքով գողացված ռումինական ցուցանմուշների արժեքը կազմում է գրեթե 6 միլիոն եվրո: Այս մասին հաղորդել է RTV Drenthe-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Գողացված ոսկյա սաղավարտի արժեքը կազմում է 4,3 միլիոն եվրո, իսկ երեք ապարանջաններից յուրաքանչյուրինը՝ մոտ 500 000 եվրո: Ոսկուց պատրաստված սաղավարտն ապահովագրվել էր ավելի քան 4 միլիոն եվրոյով: Ընդ որում, թանկարժեք իրերի ամբողջ հավաքածուն բաղկացած էր 670 ցուցանմուշից:

Ինչպես նշում է RTV Drenthe-ն, Ռումինիայի պատմության ազգային թանգարանը մտադիր է դիմել դատարան, քանի որ, նրա տվյալներով, Դրենթեի թանգարանը չի ապահովել ցուցահանդեսում պահպանության ծառայության ներկայությունը։ Նիդեռլանդների  թանգարանի գլխավոր տնօրեն Հարի Թուպանը նույնպես հայտարարել է, որ կողոպուտի պահին թանգարանում անվտանգության աշխատակիցներ չեն եղել։ Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցի կողմից ուսումնասիրված փաստաթղթերի, Ռումինիայի և Նիդեռլանդների թանգարանների միջև կնքված պայմանագրում բացակայել է ցուցահանդեսի անցկացման ժամանակ անվտանգության աշխատակիցների պարտադիր ներկայության մասին կետը։

Հունվարի 25-ին՝ տեղական ժամանակով ժամն առավոտյան  մոտավորապես 03:45-ին, Դրենթեի թանգարանից գողացել են ռումինական արժեքավոր իրեր, որոնք ժամանակավորապես տրամադրվել էին Ռումինիայի պատմության ազգային թանգարանի կողմից՝ պատմական Դակիա տարածաշրջանի մասին ցուցադրության համար։ Թանգարան մուտք գործելու համար չարագործներն օգտագործել են պայթուցիկ։ Պայթյունի հետևանքով կոտրվել են թանգարանի դուռն ու պատուհանները, նաև վնասվել են մոտակա շենքերը:

Մեկ այլ հրապարակման մեջ RTV Drenthe-ն նշում է, որ ոստիկանությունը գողության հետ կապված 100-ից ավելի տեղեկություններ է ստացել քաղաքացիներից՝ կապված նախորդ օրը թանգարանում կասկածելի վարք դրսևորած անձանց և գողության օրը նրանց օգտագործած մեքենայի հետ։ Ոստիկանությունն ուսումնասիրում է այդ տեղեկությունները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում