Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ադրբեջանը հեռանում է Եվրոպայի խորհրդից

Ստրասբուրգում հունվարի 27-ին բացված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վերականգնման հարց չի քննարկվի: Այդ մասին հայտնի է դարձել, երբ պարզվել է, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը ԵԽԽՎ-ում իր պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելու հարցով կառույցին չի դիմել: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը մեկ տարով ձայնի իրավունքից զրկվել է 2024 թվականի հունվարին:

Այդ գործընթացը նախաձեռնել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբը: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները փոխանցում են նրա սոցցանցային գրառումը: «Ադրբեջանն ընդունում է, որ չի կարող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակություն ունենալ, քանի որ սկզբունքորեն չի հարգում Եվրոպայի Խորհրդի արժեքները և կանոնները և Ստրասբուրգ պատվիրակություն չի գործուղել»:

Նույն օրը, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանկ Շվաբը, Մյունխենի դատարանում սկսվում է Բունդեսթագի երկու պատգամավորի՝ Ֆիշերի և Լիտցերի դեմ քրեական գործով դատավարությունը: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի կառավարությունից կաշառվելու և ստացած գումարների միջոցով ԵԽԽՎ-ում Ալիևի իշխանության օգտին լոբբինգ իրականացնելու մեջ:

Այդ գործը հարուցվել է Մյունխենի դատախազության կողմից՝ մամուլի հրապարակումների հիման վրա: Դատարանը որոշել է քննությանը հատկացնել ընդհանուր առմամբ երեսուն նիստ և վճիառ կայացնել ապրիլի 26-ին: Ստրասբուրգ Միլլի մեջլիսի պատվիրակություն չգործուղելու որոշումըլ իհարկե, մյունխենյան դատավարության հետ ուղղակի կապ չունի:

Ավելի հավանական է, որ Ադրբեջանի իշխանությունները եվրոպական գործընկերներին չեն կարողացել հիմնավորել ԵԽԽՎ ավելի քան յոթ տասնյակ անդամների դեմ մուտքի արգելիքի սահմանումը, որ չհաղթահարվեց անգամ Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի օրերին: Գերմանացի պատգամավոր Շվաբը, համենայն դեպս, պաշտոնապես հայտարարել է, որ Գերմանիյի պատվիրակության կազմում Բաքու մեկնելու ցանկություն է ունեցել, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ն վիզա չի տրամադրել:

ԵԽԽՎ նստաշրջանում, բնականաբար, կգտնվեին պատգամավորներ, որ ադրբեջանական պատվիրակության անփոփոխ ղեկավար Սեիոդովից կհարցնեին, թե որքա՞ն գումար է վճարել Ֆիշերին և Լիտցերին: Բայց ավելի առարկայական կլիներ հարցադրումը, թե ԵԽԽՎ անդամներին ինչու՞ է արգելվում մուտք գործել Ադրբեջան այն դեպքում, երբ Բաքվում անցյալ տարի առնվազն երեք անգամ կազմակերպվել է հակաֆրանսիական միջոցառում:

Այս իրավիճակին առանձնակի հետաքրքրություն է հավելում պաշտոնական տեղեկատվությունը, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան պաշտոնական այցով մեկնել է Իտալիա, բայց նրա հանդիպումների մասին առայժմ տեղեկատվություն չի տարածվել:

Իտալիան և Ադրբեջանը բավական սերտ առևտա-տնտեսական, ինչպես նաև ռազմական համագործակցություն ունեն: Այդ համատեքստում աչքի են ընկնում նաև Վատիկանի և Ալիևի ընտանիքի կապերը: Կարելի է ենթադրել, որ Գաֆարովոն Հռոմ է գործուղվել, որպեսզի ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցում աջակցություն ստանա, բայց հաջողության չի հասել:

Անցյալ տարի, երբ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Միլլի մեջլիսի պատվիրակության լիազորությունները սառեցվեցին, Իլհամ Ալիևը հանդես եկավ սպառնալի հայտարարությամբ. կամ սխալը կուղղվի, կամ Ադրբեջանը կդադարեցնի անդամակցությունը: Հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ ԵԽԽՎ-ն «սխալն ուղղելու» մտադրություն չունի:

Ի՞նչ քայլ կձեռնարկի Իլհամ Ալիևը: Նման իրավիճակում երկու տարի առաջ Ռուսաստանն է հայտնվել, Մոսկվայի որոշումը կամային էր. Ռուսաստանը դադարեցրել է Եվրոպայի Խորհրդին անդամակցությունը: Ալիևը կկրկնի՞ Վլադիմիր Պուտինի վճռականությունը, ԵԽ հետ կխզի՞ կապերը:

Այլ իրավիճակում դա, գուցե, տրամաբանական լիներ: Բայց այսօր Ալիևի ուղղությամբ աշխատում են, որպեսզի նրան հնարավորինս հեռացնեն Վլադիմիր Պուտինից: Դիվանագիտական այդ նախաձեռնությունների հանդեպ նա, կարծես, որոշակի ընկալունակություն է ցուցաբերում: Խզել Եվրոպայի Խորհրդի հետ կապերը՝ կնշանակի լիովին անդամագրվել «պուտինյան ակումբին»:

Ադրբեջանը, իհարկե, բռնապետություն է, բայց ամեն ինչ սահման ունի: Վերջին ամսնում, կապված քաղաքացիական օդանավի աղետի հետ, Բաքվից հակառուսական լուրջ քարոզչություն է տարածվում: Պուտինի նման ԵԽ-ից հեռանալու որոշումն Ալիևի համար վարկանիշային լուրջ կորուստ կլինի: Թերևս ԵԽ-ում էլ շահագրգռված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա սրացումներով: Ալիևը, թվում է, կբավարարվի ԵԽԽՎ-ի հասցեին ԱԳՆ-ի կամ Միլլի մեջլիսի «կոշտ» հայտարարությամբ: Մինչև կուրվագծվի Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ բանակցությունների գոնե տեսանելի հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում