Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Հայաստանն ու Ադրբեջանը հետախուզում են

Դավոսում փաստորեն տեղի չունեցավ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Չեղավ նույնիսկ խոսակցություն, որ կազմակերպիչները դիտարկել են այդպիսի հնարավորություն կամ արտահայտել այդպիսի մտադրություն: Ինչպես առիթ ունեցել էի նշել օրեր առաջ, Փաշինյանի ու Ալիևի դավոսյան հանդիպման նախադեպ կա, այն 2019 թվականին էր:

Դավոսում հանդիպման «բացակայությունը» ուշադրություն է գրավում ոչ միայն ինքնին, այլ նաև այն ֆոնին, որ փաստորեն հանդիպում տեղի չունեցավ նաև 2024-ի տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, որտեղ ԱՊՀ գագաթնաժողովն էր, որին սակայն Հայաստանի վարչապետը չմասնակցեց կորոնավիրուսով վարակված լինելու պատճառաբանությամբ: Նկատելի է, որ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած երկկողմ հանդիպումից հետո, որը վերջինն էր Փաշինյան-Ալիև ձևաչափով մինչ այժմ, նրանց նոր հանդիպման թեմա, կարծես թե, չկա, թե չկա: Այդ հանգամանքը, ըստ ամենայնի պայմանավորված է նրանով, որ կա նոր իրավիճակ, զգալիորեն պայմանավորված այն նոր տրամաբանությամբ, որ աշխարհաքաղաքական մակարդակում առաջ է բերել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը:

Ընդ որում՝ այստեղ հատկանշական է, որ Թրամփի ընտրությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա վերադառնում է Սպիտակ տուն, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նոյեմբերի վերջին հայտարարեց, թե իրենք զբաղված են Կլիմայի գագաթնաժողովի հարցերով և հայ-ադրբեջանական գործընթացի կվերադառնան դեկտեմբերին կամ հունվարին՝ խոսելով նոր փուլի մասին: Նոր փուլը թերևս նախանշում էր նոր տրամաբանությունը: Ընդ որում՝ այդ հանգամանքը ընկալել, որ Ադրբեջանը հույս ունի ինչ-որ բան ստանալ Թրամփից՝ Հայաստանի հանդեպ, Հայաստանի հաշվին, թերևս չի լինի ստույգ: Խնդիրը այն չէ, որ Բաքուն ակնկալիք ունի Թրամփից:

Պարզապես, Թրամփն ակնհայտորեն բերում է միջազգային վերաձևումների շրջափուլի նոր տրամաբանություն, նոր մոտեցումներ, ինչը նշանակում է, որ մինչ այդ եղած, առավել ևս միկրոմակարդակում գոյություն ունեցած գործընթացները սկսելու են ենթակա լինել այդ տրամաբանությանը: Հետևաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար ներկայիս շրջափուլն ըստ ամենայնի «հետախուզական» է, ոչ թե իհարկե միմյանց հանդեպ, այլ այն նոր իրողությունների, որ կարող է ձևավորված լինել կամ ձևավորվել գերխաղացողների միջավայրում: Ըստ ամենայնի՝ այդ մակարդակում դեռ պետք է ձևավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին առնչվող «նոր հողը», որի վրա արդեն կծավալվեն հետագա զարգացումները: Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳ նախարարն օրերս հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետի համաձայնությունը կպահանջի երկար ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում