Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Թուրքիան «խմբագրել է Կարմիր գիրքը»

Չնայած հայտարարված համազգային սգին՝ հունվարի 22-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որ տևել է երեքուկես ժամ: Նիստի օրակարգային հարցերի, ծավալված քննարկումների մասին որևէ տեղեկություն չի տարածվել, բայց նախագահի գրասենյակի հաղորդագրությունից, ըստ որի՝ նորացվել է Ազգային անվտանգության մասին փաստաթուղթը:

Թուրքական մի քանի լրատվամիջոցների ձևակերպմամբ՝ այդ փաստաթուղթը ոչ պաշտոնապես անվանվում է «Կարմիր գիրք» և թարմացվում, լրացվում, փոփոխությունների է ենթարկվում հինգ տարին մեկ: Ըստ այդմ՝ 2020 թվականին ընդունված փաստաթղթում փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով Թուրքիայում և տարածաշրջանում տեղի ունեցող և կանխատեսվող իրադարձությունները:

«Անադոլուն» որոշ մանրամասնություններ է փոխանցել՝ հղելով նախագահի գրասենյակի հանրային կապերի բաժնի սոցցանցային գրառմանը: Ըստ հաղորդագրության՝ Թուրքիան ազգային անվտանգության առաջնահերթություն է գնահատել երկրի ներսում և նրա սահմաններից դուրս գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը:

Հատուկ ընդգծված է, որ Թուրքիան ոչ մի գնով թույլ չի տա, որպեսզի Սիրիայում գործող քրդական կազմավորումները փորձեն հօգուտ իրենց շահերի ծառայեցնել այդ երկրում ստեղծված իրավիճակը: Սիրիայի ունիտար կառուցվածքի և տարածքային ամբողջականության պահպանումը, երկրի բոլոր էթնիկ, կրոնական, անգամ աղանդավորական խմբերի մասնակցությամբ քաղաքական համակարգի ձևավորումը Անկարան գնահատել է որպես անվտանգության խնդիր:

Փաստաթղթում, այնուհետև, անդրադարձ է կա Սիրիայում իսրայելական ներկայությանը, որ որակված է իբրեւ ագրեսիա: Թուրքիան համարում է, որ միջազգային քաղաքական օրակարգում պետք էդրվի սիրիական տարածքից իսրայելական զինված ուժերի հեռանալու հարցը, բայց որևէ խոսք չկա Գազայում հրադադարի և Պաղեստինի անկախ պետության ստեղծման մասին: Ըստ երևույթին՝ «Կարմիր գրքի» այդ մասը նույնիսկ ընդհանուր ձևակերպումներով հրապարակման ենթակա չէ:

Փոխարենը հրապարակայնացվել է այս նպատակադրվածությունը, Թուրքիան շարունակելու է աջակցել գլոբալ անվտանգության հաստատմանը՝ ակտիվացնելով աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների կարգավորման իր ջանքերը՝ ներառյալ Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Բալկանները: Ուշագրավ է, որ աշխարհաքաղաքական այս բավական լայն լանդշաֆտից Հարավային Կովկասը դուրս է մնացել:

Թուրքիան համարում է, որ Հարավային Կովկասում կարգավորելիք խնդիրներ չկա՞ն, թե՞ դրանց առկայությունը չի գնահատում որպես իր ազգային անվտանգությանը սպառնալիք: Բացառված չէ, որ Անկարան իր ռազմաքաղաքական ձեռնարկումների կովկասյան ուղղությունը նույնպես «Կարմիր գրքի» հրապարակման ոչ ենթակա «էջ» է համարում և այդ մասին հրապարակային ոչինչ չի հնչեցնում:

Չափազանց կարևոր է, որ նույն օրը, հավանաբար՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի առաջին հեռախոսազրույցը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ֆիդանը ողջունել է ամերիկացի պաշտոնակցին և հավաստիացրել, որ Թուրքիան, որպես Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից, պատրստ է աջակցել հակամարտությունների կարգավորման ամերիկյան ջանքերին:

Այդ հեռախոսազրույցն առայժմ կարելի է համարել զուտ ճանաչողական, բայց փաստը, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին վիզավիների շարքում է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ամենևին էլ պատահական չէ: Որքանո՞վ Թուրքիայի խմբագրված «Կարմիր գիրքը» Միացյալ Նահանգների նոր վարչակազմի արտաքին քաղաքական դոկտրինին կներգրվի: Ըստ երևույթին՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների գնահատման համար «լակմուսի թուղթ» կլինի Սիրիայում ԱՄՆ զինվոական ներկայության ապագայի վերաբերյալ նախագահ Թրամփի որոշումը: Իսկ դա կարող է անդրադառնալ նաև Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում