Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, էներգետիկ ու տնտեսական ոլորտներում համագործակցության հարցը։ Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Մամեդյարովը հանդիպել է նաև Իրաքի և Սիրիայի արտգործնախարարների հետ։









































