Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Նախարարն ու մարզպետը լսել են տարածքի բնակիչների մտահոգությունները

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ պատասխանատուները շրջել են Գյումրու փողոցներում, մասնավորապես, դիտարկվել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան և Ջիվանի փողոցներում կատարված աշխատանքներն ու քննարկվել առաջացած խնդիրները, հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Շինարարը ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու դրանց դադարեցման հիմնավորումները։ Էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը լսել են նաև տարածքի բնակիչների մտահոգությունները։

Գևորգ Պապոյանը բավարար չի համարել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ նշելով, որ ֆինանսական միջոցները կհատկացվեն միայն մատնանշված խնդիրները լուծելուց, հատկապես փողոցների տեսքը խաթարող սյուների և էլեկտրական մալուխների փոփոխությունից ու տեղափոխումից հետո։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գնահատմամբ ծրագիրը չպետք է դիտարկել միայն որպես փողոցաշինություն, քանզի այն իրականում զբոսաշրջության զարգացման նպատակ ունի․ «Այս ծրագրի նպատակը զբոսաշրջության զարգացումն է, այն ուղղակի ասֆալտապատում կամ սալապատում չէ, այլ նպատակ ունի Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքն առավել գրավիչ դարձնել։

Այս պատկերը մտահոգիչ է, քանզի ծրագիրը մշակվել է առանց հաշվի առնելու տարածքի տների համար առաջացող խնդիրները։ Մենք լսեցինք բնակիչներին և նրանք տեղին հարցեր են բարձրացնում, ցավոք այդ ամենը հաշվի չի առնվել մինչ ծրագրի մեկնարկը, խոսքը թե հեղեղատարների, թե որոշ հատվածներում մայթերի, թե վերգետնյա էլեկտրական լարերը ստորգետնյա լարերով փոխարինելու մասին է։ Մենք պետք է անենք հնարավորը առաջացած բոլոր խնդիրները լուծելու համար»։

Պայմանավորվածություն է ձեռքբերվել պատկան մարմինների համատեղ հանդիպում անցկացնել, կքննարկվեն բարձրացված խնդիրների լուծման տարբերակներ՝ առավել արդյունավետն ընտրելու նպատակով։

Նշենք, որ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման բաղադրիչը 828 մլն 478 հազար դրամ է։ Շինաշխատանքները մեկնարկել են 2023-ին։ Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ընկերությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում