Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Վարչապետը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք ըստ էության, այսօր երևում են հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում: Ես կուզեմ ընդգծել պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեությունը հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և տեղավորելու, նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու գործում և նաև այս տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի արագ արձագանքման գործում»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում ծավալած համատեղ գործունեությանը՝ վարչապետը նաև նշել է, որ Գնել Սանոսյանը քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկը լինելով, ունի կազմակերպչական մեծ կարողություններ և հույս հայտնել, որ այս առիթը կօգտագործվի, որպեսզի քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա առնվազն մի որոշ ժամանակ Գնել Սանոսյանն ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրի:

Ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում: «Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»,- ասել է վարչապետը և հավելել, որ Դավիթ Խուդաթյանը բավականին երկար ժամանակ զբաղեցրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը, գրեթե մեկ տարի Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, որը նույնպես պակաս կարևոր փորձառություն չէ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախարարության օրակարգը մեծ է, ռազմավարական և համոզմունք հայտնել, որ Գնել Սանոսյանն ունենալով հնարավորությունների և խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք, պատրաստակամ կլինի դա կիսել, իսկ Դավիթ Խուդաթյանը պատրաստակամ կլինի դրանք լսել, ընդունել և հետևություններ անել:

Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ՏԿԵ նախարարի պաշտոնն իրեն վստահելու, համատեղ աշխատանքի համար: «Ոչ միայն նախարարության ընթացիկ աշխատանքներն ու ոլորտներն են շատ, և այդ ոլորտներում փորձել ենք բազմաթիվ աշխատանքներ անել, այլ նաև մի շարք չպլանավորված բարդագույն իրավիճակներ են եղել և փորձել ենք գործընկեր գերատեսչությունների, նախարարության ոլորտային գործընկերների, մարզպետների, համայնքապետերի հետ այդ աշխատանքները կազմակերպել»,- ասել է Գնել Սանոսյանը և կարևորել այն հանգամանքը, որ նորանշանակ նախարարը տարածքային կառավարման ոլորտից է, ինչն արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարևոր է: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության աշխատակազմին իրականացված աշխատանքի համար: «Տարբեր ոլորտներում բազմաթիվ աշխատանքներ են արվել, աշխատանքներ կան ավարտվել են, աշխատանքներ կան ընթացքի մեջ են, նոր պլանավորած աշխատանքներ կան, որոնք համոզված եմ, որ պարոն Խուդաթյանի գլխավորությամբ կշարունակվեն լավագույն կերպով»,- ասել է Գնել Սանոսյանը և պատրաստակամություն հայտնել ոչ միայն կիսվել անհրաժեշտ ինֆորմացիայով, այլև փորձել աջակից լինել ծրագրերի առաջընթացին:

Դավիթ Խուդաթյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ և գործընկերների հետ համատեղ աշխատանքով պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջ: Նաև շնորհակալ եմ պարոն Սանոսյանին համատեղ երկար, արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է նորանշանակ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում