Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Թրամփն ու Պուտինը «հետախուզել» են միմյանց

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո տեղի է ունեցել նրա և ՌԴ նախագահ Պուտինի առաջին հեռախոսազրույցը: Ըստ էության՝ այդ հեռախոսազրույցը, թերևս, հնարավոր է գնահատել «հետախուզական»: Նրանք, իհարկե, շփվել են Թրամփի առաջին նախագահության շրջանում, սակայն կասկածից վեր է, որ «առաջին» և «երկրորդ» Թրամփները չեն լինելու նույնական:

Միևնույն ժամանակ, հազիվ թե խորքային առումով նույնը լինի Պուտինը՝ մինչև ուկրաինական պատերազմի մեկնարկը եղած ժամանակահատվածի համեմատ: Խոսքը, բնականաբար, այն մասին չէ, որ Թրամփն ու Պուտինը այլ մարդիկ են: Պարզապես այլ են նրանց շուրջ եղած իրողությունները, հետևաբար այլ են մոտիվները: Ինչպես հայտնում է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը՝ հղում անելով զրույցի մանրամասներին ծանոթ աղբյուրի, քննարկվել է ուկրաինական խնդիրը, և Թրամփը Պուտինին հորդորել է չսրել իրավիճակը՝ հիշեցնելով Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության մասին:

Թրամփը, ըստ տեղեկության, նաև խոսել է այն մասին, որ Ուկրաինան պետք է պատերազմը կանգնեցնելու համար զիջի տարածքներ, օրինակ՝ Ղրիմը: Մեծ հավանականությամբ, հեռախոսազրույցի մանրամասների վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկություններն ավելի շատ շեղում են տեղի ունեցած խոսակցության հիմնական բնույթից և թեմայից, քան արտահայտում այն, թույլ տալիս դրա վրա կառուցել որոշակի դատողություններ: Ի վերջո, հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ Ռուսաստանին բավարարելու է հրադադարը, որի դեպքում Ուկրաինան հրաժարվում է միայն Ղրիմից: Իհարկե՝ ոչ:

Պարզապես անհամարժեք կլինի պատկերացնել, որ ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները պաշտոնապես ՌԴ մաս հռչակած Մոսկվան կարող է համաձայնել այդ տարածքները Ուկրաինային վերադարձնելուն: Դա չի կարող չպատկերացնել նաև ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը և նրա թիմը: Հետևաբար, եթե Թրամփը, պատկերացնելով դա, խոսում է Պուտինի հետ այդ մասին, ապա դա հազիվ թե լինի արժանահավատ: Ըստ այդմ՝ Թրամփն ու Պուտինը, ամենայն հավանականությամբ, խոսել են այլ բանի մասին:

Այո՛, Թրամփը կարող է նրան հիշեցնել Եվրոպայում ամերիկյան ռազմական խոշոր ներկայության մասին, ինչը, անկասկած, կարևոր պայման է այն քաղաքական սակարկության համար, որ ուկրաինական պատերազմը կանգնեցնելու հարցում պետք է տեղի ունենա Թրամփի և Պուտինի միջև: Անկասկած է, որ այդ հարցում երկու կողմն էլ առաջին հերթին հենվելու են այսպես ասած ուժային դիրքերի վրա: Սակայն այստեղ կան նաև այլ կողմեր, որոնք ուղղակի, թե անուղղակի «ներկա» են այդ մեծ առևտրում:

Դրանք առնվազն ՄԱԿ ԱԽ անդամ մշտական հնգյակի մյուս ներկայացուցիչներն են, բայց ցանկը դրանով չի սահմանափակվում, եթե հաշվի առնենք, օրինակ, որ Ռուսաստանն ուկրաինական պատերազմի հարցում բավականին սերտ կոոպերացիայի մեջ է այսպես ասած Գլոբալ հարավի երկրներից որոշների հետ: Դա նշանակում է, որ Թրամփն ու Պուտինը լինելու են ուկրաինական պատերազմի դադարեցման հասնելու հարցում այսպես ասած հիմնական, բայց ոչ միակ «խոսնակները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում