Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Գուտերեշը նախազգուշացրել է Իսրայելում ՄԱԿ-ի գործակալության գործունեության արգելման կործանարար հետևանքների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խորապես մտահոգված է» Իսրայելի կողմից ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) գործունեության արգելման առնչությամբ և կարծում է, որ դա կարող է «կործանարար հետևանքներ» ունենալ:

Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ։

«UNRWA-ն այն հիմնական միջոցն է, որով կարևոր օգնությունը հասնում է պաղեստինցի փախստականներին օկուպացված պաղեստինյան տարածքում։ UNRWA-ին այլընտրանք գոյություն չունի։ Այդպիսի օրենքների կիրառումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ օկուպացված պաղեստինյան տարածքի պաղեստինցի փախստականների համար, ինչն անընդունելի է», – ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

«Ես կոչ եմ անում Իսրայելին գործել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին և միջազգային իրավունքով, այդ թվում` միջազգային հումանիտար իրավունքով նախատեսված այլ պարտավորություններին համապատասխան…. Ազգային օրենսդրությունը չի կարող փոխել այդ պարտավորությունները», – հավելել է Գուտերեշը։

Նրա կարծիքով՝ UNRWA-ի գործունեության արգելքը վնաս կհասցնի իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը The Times of Israel-ին հայտնել է, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է հոկտեմբերի 28-ին Քնեսեթի կողմից ընդունված օրենքի պատճառով, որն ուղղված է UNRWA-ի դեմ։ Նա նշել է, որ այդ օրենքի իրագործումը կարող է աղետալի լինել ավելի քան 3 միլիոն պաղեստինցիների համար»:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նույնպես դատապարտել են Իսրայելի որոշումը։

Քնեսեթի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կարգելվի «ցանկացած գործունեություն» իրականացնել կամ որևէ ծառայություն մատուցել Իսրայելի տարածքում։ Իսրայելի իշխանություններին արգելվում է որևիցե շփում ունենալ UNRWA-ի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում