Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Մամոգրաֆը շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասներ է հայտնել նախարարի հետ հանդիպումից և բուժկենտրոններ շրջայցից. «Սեպտեմբերի 4-ին ընդունեցի աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի զարգացման ծրագրերին առնչվող ու առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։

Նշեմ, որ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում նկատելի է զարգացման ու առաջընթացի կայուն դինամիկա։ Ավելին, առողջապահական հաստատություններն արդեն ունեն խնայված միջոցներ, որոնք ուղղվում են նոր բուժսարքաբվորումների ձեռքբերմանը և նոր ծառայությունների ներդրմանը։

Նույն խնայված միջոցների հաշվին ու Գավառի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Գավառի բժշկական կենտրոնը շուտով ձեռք է բերելու հեմոդիալիզի 5 ապարատ, իսկ պետակական միջոցների հաշվին՝ շերտագրման սարքավորում, որոնք այս հաստատությունում էապես կբարելավեն բուժսպասարկման որակը։

Նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ թեև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ աշխատանքային մշտական կապը պահպանվում է, այսուհանդերձ, նման հանդիպումները անհրաժետ ու պահանջված են՝ ի հայտ եկած խնդիրներին համատեղ ու արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից։

«Այս տարի էապես ավելանում են պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։ Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,-նշեց նախարարը։

Այնուհետ համատեղ աշխատանքային այց կատարեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն։

Վարդենիսի ԲԿ-ում մեզ ուղեկցեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Շրջեցինք բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում, զրուցեցինք բուժանձնակազմի ու ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց հետ, ծանոթացանք աշխատանքային պայմաններին ու շարունակեցինք համատեղ քննարկումներն առաջիկա անելիքների շուրջ։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ մինչև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը, որի գործընթացն այժմ նախագծման փուլում է, այստեղ շենքային ու տեխնիկական պայմաների բարելավման նպատակով կիրականացվեն ընթացիկ նորոգումներ ու վերազինումներ, որոնց շնորհիվ որոշակիորեն կբարելավվեն ժամանակակից բուժսպասարկման համար պահանջված պայմանները և որակը։

Շրջայցն ավարտվեց Վարդենիսի ԲԿ տարածքում տեղակայված Մամոգրաֆիկ հետազոտությունների շարժական կենտրոնում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սկրինինգային հետազոտություններ են իրականացվում Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանանց շրջանում՝ կրծքագեղձի վաղ շրջանի քաղցկեղը հայտնաբերելու նպատակով։

Մամոգրաֆը, ըստ գրաֆիկի, շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում։ Վարդենիսում այն կգործի 1,5, Մարտունիում՝ 4 Գավառում՝ 3, Սևանում՝ 2,5, Ճամբարակում՝ 1 ամիս ժամկետով։

Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում