Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ադրբեջանական «հանգույց»՝ վրացական ընտրություններում

Ռուսաստանցի մի շարք փորձագետներ Մոսկվայի հետ հարաբերություններում Վրաստանի իշխանությունների լոյալության խորքային պատճառների շարքում ընդգծում են նաեւ «Թուրքիայից եւ Ադրբեջանից կախվածությունը հաղթահարելու նպատակը»: Ըստ երեւույթին, իշող «Վրացական երազանքն» այդ նարատիվը չբարձրաձայնելով հանդերձ՝ հանրությանը որոշակի ազդակներ հղում է:

Եվրոպայում գործող ադրբեջանական MeydanTV-ն հայտնում է, որ օրերս Զուգդիդիում գումարվել է Վրաստանի ադրբեջանցի մտավորականության առաջին համաժողովը, որ կայացրել է «Գիտնականները հանուն ապագայի» հանրային-քաղաքական շարժում ստեղծելու որոշում: Նախաձեռնողներից Օքթայ Քյազիմովն ասել է, որ իրենք կաջակցեն Վրաստանի ընդդիմությանը: Նա պատմել է, որ արդեն իսկ շփումներ է ունեցել մի քանի ընդդիմադիր գործիչների, մասնավորապես՝ Նիկա Ղվարամիայի հետ:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Վրաստանի անկախությունից ի վեր սա առաջին փորձն է՝ մի գաղափարի շուրջ համախմբելու էթնիկ ադրբեջանցիներին: Վրաստանում ավելի քան երեք հարյուր հազար ադրբեջանցի է բնակվում: Ընդ որում, Քվեմո-Քարթլիի շրջանում նրանք բնակչության բացարձակ մեծամասնությունն են կազմում:

Չնայած հրապարակային սիրալիրություններին՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունները եղել եւ շարունակում են բարդ մնալ: Վրաստանում կայուն համոզմունք կա, որ Նուխ-Զաքաթալայի շրջանը բռնակցվել է Ադրբեջանին: Բաքուն մշտապես թարմ է պահում «վաղեմի թուրքական հող Բորչալուի» թեման:

Իրավիճակի որեւէ փոփոխություն այդ խնդիրը կակտուալացնի: Այդ առումով հարց է, թե ի՞նչ անհրաժեշտությամբ է կազմավորվում «Գիտնականները հանուն ապագայի» շարժումը: Դա իրոք աջակցությու՞ն է Վրաստանի ընդդիմությանը, թե՞ կազմակերպիչները գործում են Բաքվի թելադրանքով:

Եթե Վրաստանում ապրող ադրբեջանցի մտավորականությունները իսկապես համախմբվեն ընդդիմության շուրջ, ապա իշխող կուսակցությունը, հավանաբար, կդիմի Ալիեւի օգնությանը: Վրաստանի ադրբեջանցի ընտրողներն ավանդաբար քվեարկել են իշխանության օգտին:

Իսկ եթե այդպես չէ, եւ վրացական ընդդիմադիրներն ունեն ադրբեջանցի քվեատուների աջակցության կարիքը, ապա «Վրացական երազանքի» նախընտրական ծրագրում, ըստ քաղաքական տրամաբանության, ընդգծվելու է ադրբեջանաբնակ շրջանների բարեկեցության ապահովման, ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության, նրանց լեզվի եւ մշակույթի նկատմամբ հարգանքի թեման:

Այս դեպքում, սակայն, Թուրքիայից եւ Ադրբեջանից կախվածությունը հաղթահարելու նարատիվը չի աշխատի, եւ իշխող կուսակցությունը կկորցնի վրացի ավանդական ընտրողի վստահությունը: Մինդեռ, որքանով հասկացվում է, Վրաստանի կառավարությունը հենց այդ խավերի վրա է խաղադրույք դրել:

Առարկայական առումով չտիրապետելով իրավիճակին, շատ դժվար է կողմնորոշվել, թե Քյազիմովի «Գիտնականները հանուն ապագայի» հանրային-քաղաքական շարժումը որքա՞ն ժողովրդավարական է, որքանո՞վ՝ թուրք-ազգայնական: Բարդ է նաեւ ասել, թե վրացական ընդդիմությունը, լինելով ֆորմալ հակառուսական, իրականում թուրքաֆի՞լ է, թե՞ դավանում է համամարդկային-համաեվրոպական արժեքներ:

Կարծես թե փաստ է, որ թուրք-վրաց-ադրբեջանական «երամիասնության ճարտարապետը» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Բայց նա վերջին շրջանում խիստ քննադատում է Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականությունը: Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, ամեն դեպքում, ուրվագծվում է «ադրբեջանական գործոնի հանգույց»: Իշխանությանը կհաջողվի՞ քանդել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում