Sunday, 12 07 2026
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը

Կղերա-ֆեոդալական բանակի միֆերը՝ Լեթայի ջրերին

Մամուլը, հղում կատարելով Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմին, գրում է Երիտասարդաց միությունների անդամների հետ Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանի հանդիպման մասին: Հյուրը պատմել է դեպի Աստված դարձի ճանապարհի, իր կյանքում և, առավելաբար, ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին և ամփոփել, որ «ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվորին»:

1946 թ. խորհրդային գաղափարախոս Անդրեյ Ժդանովը Աննա Ախմատովայի մասին ասել է, որ չի հասկացվում՝ «անառակ է, թե՞ միանձնուհի»: Հիմա պարզ չէ՝ ԼՂՀ Պաշտպանության բանակում գնդապետ Ջալավյանը զորամասի հրամանատար-պրոֆեսիոնալ զինվորական է եղել, թե՞ «աբեղա»:

Ովքեր եղել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, կվկայեն, որ 2010-ական թվականներից դիրքերում բուռն «եկեղեցաշինություն» է սկսվել: Մարտական սպառազինությունը նույնն էր մնացել, նույնն էին խրամատները, խրամաբջիջները՝ հողափոր-ձեռնաշեն:

Այդ տարիներին մի կատակախոս ասել է, որ Պաշտպանության բանակում «մարտավարություն չէ, արտավարություն է»: Բանակային «ֆեոդալիզմ» էր. զորամասի հրամանատարն ուներ իր տնտեսությունը, հավանաբար նաև զորամասային կապելան, որը զինվորներին ներշնչում էր հավատ առ այն, որ վտանգի պահին Աստված նրանց չի լքի:

Հրամանատարությունը հղփանում էր, իսկ զորամասային կապելանը՝ զինվորներին համոզում, որ կարելի է հենակետում հույսը դնել մի ձեռքի գնդացրի, մի «Կալաշնիկով» ավտոմատի և երկու նռնակի վրա: Մնացածը «Աստծո գործն է, նա կփրկի»:

Հավատացյա՞լ է ՊԲ նախկին զորամասի նախկին հրամանատարը: Դա իր անձնական ընտրությունն է, կարող է մեկնել Երուսաղեմ: Բայց երիտասարդներին հանդիպել և ասել, որ Աստված իրեն փրկել է, փարիսեցիություն է, որովհետև Աստված նրա հրամանատարության զինվորներից և սպաներից շատերին չի փրկել: Նրանք զոհվել են թե ապրիլյան քառօրյա մարտերում, թե քառասունչորսօրյա պատերազմում, թե 2022 թ. օգոստոսի 3-ին, թե անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին:

Իսկ նողկալին այն է, որ գնդապետ Կարեն Ջալավյանը Երևան է հասել ավելի վաղ, քան ցամաքած դիրքերից փրկարարները կտարհանեին իր հրամանատարության զինվորների, սպաների մարմինները, կկազմակերպվեր Եռաբլուրում նրանց հուղարկավորությունը: Չխոսած այն մասին, որ մարտական փառքով պսակված նրա տասնյակ զինվորների աճյունները հողին են հանձնվել Ստեփանակերտում և դեռ այնտեղ են: Այդպես դեպի Աստված դարձ չի լինում: Այդպես առհասարակ չի լինում և չպետք է լինի:

Գնդապետ, Արցախի հերոս Ջալավյանին կարելի էր հասկանալ, եթե նա ասեր, որ պատրաստ է մարտական փորձը փոխանցել Հայոց բանակին, հայտարարեր, որ կարող է ստանձնել հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածի պաշտպանությունը: Մնացածը չեմ ասում: Անհասկանալի է, թե նա ի՞նչ օրինակ է ներշնչում: Կղերա-ֆեոդալական բանակի, ինչպես ղարաբաղցին է ասում՝ «թթուն խմել ենք»:

Այդ «ֆենոմենը» ոչ միայն ակտուալ չէ, այլև չափազանց վտանգավոր է՝ ինչպես պատերազմի մասին հրաշապատում առասպելները: Եվ ինչու՞ է Հայ Առաքելական եկեղեցին հովանավորում դառը-դաժան իրականության միֆականացումը: Ավարայրի Վարդանանք սրբադասված են, բայց սրբերը «օգնական» են այնքանով, որ իրականությանը չեն միջամտում: Ովքեր Աստծուն նվիրվելու ուխտ ունեն, կարող են մտնել մենաստան: Հայոց բանակը պետք է շնչի շոշափելի-առարկայական միջավայրի սթափ և խորքային գնահատման ռեժիմում: Անցյալի միֆերը Լեթայի ջրերինն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում