Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել վերջիններիս պատրաստվածության աստիճանի բարձրացմանը և հանրային իրազեկմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանում Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որի նպատակն էր  կատարելագործել համայնքի ղեկավար կազմի տեսական ունակությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ», – նշել է փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ ուսումնավարժությանը մասնակցել են նաև Իջևան համայնքի կազմավորումների հրամանատարները և  համայնքապետարանի աշխատակազմը:

Ծառայության փոխանցմամբ՝ մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն, վերջիններիս տարաբնույթ աղետներին պատրաստվածությունը բարձրացնելուն միտված՝ մարզում ամսվա ընթացքում անց են կացվել նաև մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ Իջևան քաղաքի «Արգման» ԱԳԼՃԿ-ում և «Դիլիջան ռեզորթ» հյուրանոցային համալիրում համապատասխանաբար «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհապայթունավտանգ օբյեկտներում» և Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հանգստյան օբյեկտներում» թեմաներով ուսումնավարժություններին, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խումբը  մասնակցել է  Իջևան քաղաքի «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի Իջևանի ցանցի կողմից անցկացված  «Էներգետիկ ցանցում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական  ուսումնավարժությանը:

«Փրկարարական գործի վերաբերյալ գիտելքիներ ձեռք բերելու, փրկարարի մասնագիտական առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով Բերդավան բնակավայրի մանկապարտեզի դաստիրակները և սաները ճանաչողական այցով Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատում էին։

Այցը մասնակիցներին հնարավորություն տվեց ուսումնասիրել և ծանոթանալ հրշեջ-փրկարարական մասնագիտական գործիքներին, հրշեջ-տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային», – հաղորդում է փրկարար ծառայությունը:

Բացի այդ, Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից հուլիս ամսվա ընթացքում մարզի մի շարք բնակավայրերում անց են կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ:

ՆԳՆ-ը հավելում է, որ Նմանատիպ միջոցառումներ անցկացվել են նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից։ Արմավիրի մարզի Արաքս համայնքում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

«Ուսումնական անցկացման նպատակները` կատարելագործել համայնքի ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման գործում, կատարելագործել ուժերի պատրաստականությունն աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

Ուսումնավարժությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, համայնքի տարհանման հանձնաժողովը», – տեղեկացրել է փրկարար ծառայությունը և ընդգծել, որ ուսումնավարժության անցկացման ընթացքում առաջացել են հարցեր և խնդրադրումներ, ներկայացվել համապատասխան լուծումներ, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին կիրառել արտակարգ իրավիճակի պայմաններում գործելու հմտություններն ու ունակությունները, միաժամանակ փորձառություն ձեռք բերել արագ կողմնորոշման և հրատապ որոշումներ կայացնելու ուղղությամբ։

«Նմանատիպ միջոցառումները կրելու են պարբերական բնույթ», – եզրափակել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում