Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ԵՄ քաղաքացիներն ուրվագծեցին Միության հաջորդ հինգ տարիների քաղաքականությունը

Հունիսի 9-ին ավելի քան 373 միլիոն եվրոպացի ընտրողներ, մասնակցելով Եվրամիության խորհրդարանական ընտրություններին, սահմանեցին Միության քաղաքական երանգը հաջորդ հինգ տարիների համար:

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ/EPP) հստակ հաղթանակ տարավ, նույնիսկ այն դեպքում, երբ ծայրահեղ աջ խմբավորումները մեծ առաջընթաց գրանցեցին ԵՄ անդամ բազմաթիվ երկրներում: Աջ կենտրոնամետ խումբը՝ ԵԺԿ-ն, Եվրոպական խորհրդարանի 720 տեղերից մոտ 184-ն ունենալու ճանապարհին է։ Վերջին հինգ տարիների ընթացքում ԵԺԿ-ն կենտրոնամետ կոալիցիայի միակ գերիշխող բաղադրիչն է։ Ձախ կենտրոնամետ սոցիալիստները և դեմոկրատներն (S&D) այս ընտրություններում՝ ի տարբերություն այլ կուսակցությունների, մնացին կայուն։ ԵԺԿ-ն ԵՄ քաղաքականությունը սահմանելու, այն դեպի աջ թեքելու առումով ուժային լավ դիրք ունի, որն այս ընտրություններում ևս հաստատեց։

ԵԺԿ-ն կարող է կրկին միանալ սոցիալիստների և լիբերալների հետ մեծ կոալիցիային: Մասնագետների կարծիքով՝ չի բացառվում նաև, որ կուսակցությունը ձգտի աշխատել ավելի շատ աջակողմյան կուսակցությունների հետ որոշակի հարցերի շուրջ, եթե կարողանա դա անել առանց իր կենտրոնամետ դաշնակիցներին օտարելու:

Ինչպես կանխատեսում էին հարցումները և փորձագետները նաև «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, ծայրահեղ աջ ուժերն աճում են Եվրոպական միությունում: Ֆրանսիայում «Ազգային հանրահավաքը» ստացավ ձայների գրեթե մեկ երրորդը՝ դրանով իսկ հաստատվելով որպես հիմնական ծայրահեղ ազգայնական խումբ խորհրդարանի հաջորդ հինգ տարիների համար։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի «Fratelli d’Italia» կուսակցությունը նույնպես աճել է՝ ստանալով ընտրողների ավելի քան մեկ քառորդի աջակցությունը:

Եվրախորհրդարանի երկու ամենաաջակողմյան խմբերը՝ «Եվրոպական պահպանողականներն ու ռեֆորմիստները» (ECR) և «Ինքնություն և դեմոկրատիա» (ID) խումբը, կվերահսկեն Եվրոպական խորհրդարանի 131 մանդատ։ Եթե ​​ծայրահեղ աջերը ստեղծեին մեկ միասնական խումբ, այն կլիներ երկրորդ ամենամեծ ուժը խորհրդարանում՝ գերիշխող ԵԺԿ-ից հետո: Բայց ըստ մասնագետների՝ ծայրահեղ աջերի շարքերում մրցակցություններն ու տարաձայնությունները քիչ հավանական են դարձնում այս սցենարը, սակայն նրանց կշիռը ճնշում կգործադրի ԵՄ քաղաքականության վրա:

Այս ընտրություններն ամենացավոտն էին եվրոպական շատ երկրների «կանաչների» համար։ Հինգ տարի անց, երբ պաշտոնական Բրյուսելը «Կանաչ գործարքը» դարձրեց իր քաղաքականության առանցքային հարցը, ընտրողները շրջվեցին ընդդեմ բնապահպանների: Կանաչների ամենաէական կորուստները ստացան Ֆրանսիան և Գերմանիան ներկայացնող պատվիրակությունները, որոնք կազմում էին շարժման ուժի կեսը խորհրդարանում: Չնայած Նիդեռլանդների և Դանիայի նման երկրներում փոքր առաջխաղացումներին, խումբը կկորցնի ավելի քան մեկ տասնյակ մանդատ՝ մեծությամբ չորրորդ կուսակցությունից իջնելով վեցերորդ հորիզոնական:

«Նորացնել Եվրոպան» (Renew Europe) խումբը՝ եռակողմ մեծ կոալիցիայի երրորդ հենասյունը, որը գերակայում էր խորհրդարանում վերջին հինգ տարիների ընթացքում, կարելի է ասել տապալվեց հունիսի 9-ին: Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի կուսակցությունը մեծ պարտություն կրեց, երբ ընտրողները իրենց վրդովմունքն արտահայտեցին ազգային կառավարության նկատմամբ՝ քվեարկելով ծայրահեղ աջերի օգտին: Խմբի իսպանական յոթ մանդատներն ամբողջությամբ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությանն են: Կորուստներ են արձանագրվել նաև Ռումինիայում, Դանիայում և Էստոնիայում։ Խմբակցության համար ստեղված իրավիճակը հատկապես վատ նորություն է Մակրոնի և նրա նման մտածող գործիչների համար, որոնք հույս ունեին այս մանդատներն օգտագործել Եվրոպայի մասին իրենց տեսլականը Բրյուսելում առաջ մղելու համար։

Օրենսդիր մարմնի ձևավորումից հետո հաջորդ փուլը Եվրահանձնաժողովի նախագահի ընտրությունն է, որին հավանություն են տալիս եվրախորհրդարանականները։ Հունիսի 9-ի քվեարկության արդյունքների համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը լավ հնարավորություն ունի ևս հինգ տարի պաշտոնավարելու համար։ Ֆոն դեր Լեյենը 2019-ին ընտրվեց ԵԺԿ-ի, սոցիալ-դեմոկրատների և «Նորացնել Եվրոպան» խմբակցությունների ձայների շնորհիվ։ Այս անգամ, թեպետ շանսերը մեծ են, այդուամենայնիվ, գլխավոր կոալիցիայի շատ անդամներ հստակ նշել են, որ Ֆոն դեր Լեյենի օգտին չեն քվեարկելու։

Ավելի քան 373 միլիոն ընտրողների շրջանում Եվրամիության խորհրդարանական ընտրությունները հսկայական ժողովրդավարական քննություն են, որը կսահմանի մայրցամաքի քաղաքական երանգը հաջորդ հինգ տարիների ընթացքում:

Եվրախորհրդարանի կողմից հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ Եվրամիության ողջ տարածքում ընտրողների մասնակցությունն այս տարի եղել է 51 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում