Tuesday, 07 05 2024
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Ժողովուրդների պատմություններն այլ բան չեն, քան պայքար անկախ պետականության ձեռքբերման համար

Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը:

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին այս փառահեղ տոնի կապակցությամբ:

Անկախ պետականությունը ազգի ու նրա մաս կազմող յուրաքանչյուր անհատի գոյատևման ու բարգավաճման առաջին երաշխիքն է: Ժողովուրդների պատմություններն այլ բան չեն, քան պայքար անկախ պետականության ձեռքբերման համար կամ հանուն ունեցած պետականության զարգացման ու հզորացման: Տոնացույցում անկախության օրը համարվում է ամենամեծ տոնը։ Հենց դրա համար է, որ ինչպես անկախության ձեռքբերման, այնպես էլ նրա պահպանման համար բոլոր ժողովուրդները պատրաստ են եղել ամենամեծ զոհողությունների։

Հայաստանի Հանրապետությունը ծնունդից ի վեր ունեցավ ամենասուր խնդիրները և ամենածանր մարտահրավերները հետխորհրդային նորանկախ պետությունների մեջ։ Այդ խնդիրները լուծվեցին փառահեղ՝ եթե հաշվի առնենք ծանրագույն երկրաշարժի հետևանքները, տնտեսական խուլ շրջափակումը, պարտադրված պատերազմը, մեծաթիվ փախստականները, Հայաստանի խիստ սահմանափակ ռեսուրսները։ Խնդիրների լուծման և մարտահրավերների դիմակայման ամենամեծ ռեսուրսը ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող անսակարկելի օրինակարգ իշխանությունն էր, նրա կողմից հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացումը։ Մի կողմից՝ պատերազմ մղող ու վտանգված Լեռնային Ղարաբաղի փաստական անկախությունը կերտած, մյուս կողմից՝ ամենաարմատական բարեփոխումներ իրականացրած երկիրն աշխարհում կարողացավ ստանալ նաև «ժողովրդավարության կղզու» համարում։ Հայաստանի անկախությունը փայլուն հանձնեց իր կայացման և առաջին քայլերի պատասխանատու քննությունը։

Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 20 տարին։ Արդեն 10 տարուց ավելի Հայաստանը սողացող մի ընթացքով եկել կանգնել է ներքին, անկախ պետականության համար ամենավտանգավոր մարտահրավերի առջև։ Դա անկախության իմաստն ու գործառույթը խեղաթյուրող ոչ օրինակարգ իշխանությունն է՝ իր վաղուց արդեն առարկայացած ու վերահաս ավերիչ հետևանքներով: Մեր բոլորիս պարտքն է հաղթահարել անկախության ներքին իմաստը խաթարած այս խոչընդոտը ևս` ապագա սերունդներին թողնելու համար իր քաղաքացու շահերը սպասարկող արժանապատիվ ու իրավական պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում