Sunday, 12 07 2026
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հայաստանյան կրթական հաստատությունները` ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում

7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայաստանյան կրթական հաստատությունները: Ոլորտին առնչվող կրթական ծրագրերը ցուցահանդեսում կներկայացնեն Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ), Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները, Ֆինանսաբանկային քոլեջը և այլ կրթական հաստատություններ:

Միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունից «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ ԴիջիԹեք ցուցահանդեսն ունի քարոզչական նպատակ՝ մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդներին` փորձելով ապահովել նրանց ներգրավվածությունը կրթական տարբեր ծրագրերին: Այդ իսկ նպատակով կրթական հաստատությունները ցուցահանդեսին ներկայանալու են իրենց բոլոր ծրագրերով և նախաձեռնություններով:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) պրոռեկտոր Ռ. Աղգաշյանի տեղեկացմամբ՝ Պոլիտեխնիկն այս տարի ցուցահանդեսում հանդես կգա առանձին տաղավարով՝ ներկայացնելով սեփական կրթական ծրագրերը, ինչպես նաև հատուկ բաժին կունենա «Նեյշընլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ» և «Սինոփսիս» ընկերությունների տաղավարներում, որտեղ կներկայացվի ԲՈՒՀ-ի և տվյալ ընկերության համագործակցության արդյունքը։

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու է նաև տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակներում շուրջ 50 ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: Երիտասարդները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, գտնել իրենց որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում