Sunday, 12 07 2026
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»

Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը

Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ ԶՈՒ ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Նամիկ Իսլամզադեն: Անցած շաբաթ «տարիքային առավելագույն շեմին հասնելու» պատճառաբանությամբ այդ պաշտոնից ազատվել է գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, թեեւ նա հիսունութ տարեկան է, իսկ «Զինվորական ծառայության մասին» Ադրբեջանի գործող օրենքով գեներալական կազմի համար թույլատրելի շեմ է սահմանված 65 տարին: Թահիրովը միաժամանակ հանդիսանում էր պաշտպանության փոխնախարար, իսկ Իսլամզադեն նշանակվել է միայն ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատար:

Բաց աղբյուրների տեղեկությամբ՝ Նամիկ Իսլամզադեն ծնվել է 1974թ. մայիսի 7-ին՝ Բարդայի շրջանի Դաշքենդ գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում, ընդ որում՝ Նախիջեւանսկու անվան հատուկ ինտերնատ-դպրոցում: Զինվորական կրթություն է ստացել նախ Մինսկում, ապա՝ Բաքվի համազորային ռազմական ուսումնարանում: 1992թ. Իսլամզադեն գործուղվել է Թուրքիա՝ Բարձրագույն ավիացոն ուսումնարան, որն ավարտել է 1996թվականին: Կենսագրականում նշվում է, որ գնդապետ Իսլամզադեն «անձնական մասնակցություն է ունեցել» ղարաբաղյան երկրորդ պատերազմին, արժանացել «հերոսի կոչման»: 2020թ. դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիեւը նրան շնորհել է գեներալ-մայորի զինվորական աստիճան եւ նշանակել ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատարի տեղակալ:

Երբ 2020թ. տավուշյան մարտերում ոչնչացվեց կորպուսի հրամանատար գեներալ Հաշիմովը, թուրք պաշտոնաթող գեներալ Բախտիար Էհսանը տարակուսեց, թե ինչու՞ են «շարքից հանվում Թուրքիայում ռազմական կրթություն ստացած զինվորականները»: Կարճ ժամանակ անց, քառասունչորսօրյա պատերազմի նախօրեին հայտնի դարձավ, որ Էհսանը գործուղվել է Բաքու: Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա երդում է տվել Ադրբեջանին եւ զբաղեցնում է պաշտպանության նախարարի գլխավոր ռազմական խորհրդականի պաշտոնը: Տեղեկություններ կան, որ Էհսանը փաստացի ղեկավարում է Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբը:

Ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահիրովի կենսագրությունը, համենայն դեպս՝ ըստ բաց աղբյուրների տեղեկությունների, այսպես ասած՝ թուրքական հետագիծ չունի: Ռազմական կրթություն նա ստացել է Ռուսաստանում, որտեղից Ադրբեջան է տեղափոխվել 1992 թվականին: Ստացվում է, որ նրան գործող օրենքի կոպիտ խախտումով պահեստազոր են արձակել, որպեսզի փոխարինեն Թուրքիայում բարձրագույն ռազմական կրթություն ստացած Իսլամզադեով:  Ադրբեջանում այլեւս բաց հայտարարում են, որ բանակը լիովին անցնում է թուրքական մոդելի: Ռազմական փորձագետ Ջաֆարովը վերջերս խոսել է ռազմաօդային ուժերի արդիականցման անհրաժեշտության մասին:

Ադրբեջանական օդուժի գերակշիռ մասը նախկին խորհրդային է: Ճիշտ է, դրանք Ռուսաստանում ադրիականացվել են, բայց Բաքուն բանակցություններ է վարում Պակիստանի հետ՝ այդ երկրից կործանիչներ ձեռք բերելու համար: Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը գործուղվել է Հորդանան: Փորձագիտական կարծիք կա, որ նա Ամանում բանակցել է Հորդանանի կողմից Պակիստանին վաճառված ամերիկյան F-16 կործանիչներ գնելու հարցը: Ի՞նչ արդյունքի է հասել Հասանովը՝ հայտնի չէ: Բայց ռազամօդային ուժերի հրամանատարի պաշտոնում Իսլամզադեի նշանակումից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայում ստացած նրա կրթությունը պահանջված է:

Նրա կենսագրականում կարեւորված է «ռազմական օդանավակայանների եւ ենթակառուցվածքների արդիականացման ծանրակշիռ փորձը»: Ըստ երեւույթին, Իսլամզադեն ոչ միայն մարտական օդաչուի, այլեւ ինժեներա-տեխնիկակն կրթություն ունի: Եթե Ադրբեջանը ձեռք է բերում նոր կործանիչներ, ապա, բնականաբար, պետք է օդանավակայանները եւս արդիականացնի, ստեղծի տեխնիկական սպասարկման եւ պահպանման ենթակառուցվածքներ: Գեներալ Թահիրովն այդ ծրագրերին դե՞մ է եղել կամ ունեցել է քաղաքական բնույթի նկատառու՞մներ՝ այլեւս էական չէ: Առարկայական է, որ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ռազմադային ուժերի մոդեռնիզացման: Իսկ դա ենթադրում է ռազմա-քաղաքական բոլորովին նոր դերակատարության նախապատրաստություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում