Sunday, 16 06 2024
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Միության կողմից մինչ օրս բազմաթիվ մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանական միության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր զարգացումների և իրողությունների վերաբերյալ:

Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի ներկայիս փուլի և ընդհանուր սկզբունքների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է Ադրբեջանի և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղիով, առաջնորդվելով երկրների տարածքային ամբողջականության անխաթարության, ինքնիշխանության և անկախության անձեռնմխելիության սկզբունքներով և միջազգային հիմնարար իրավունքներով և նորմերով: Այս համատեքստում շեշտվել է երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նախագահի՝ «Սիլիկոնային հովիտ» կատարած այցելության արդյունքներին և այս համատեքստում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներին և զարգացման հիմնական միտումներին:

Հանդիպմանը շոշափվել են նաև հանրային կյանքում եկեղեցական համայնքի և հոգևորականության անելիքների և գործառույթների վերաբերյալ հարցեր, մատնանշվել են այս բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքական, հասարակական, հոգևոր կազմակերպությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը հանրային համերաշխության և միասնական օրակարգերի ձևակերպման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում