Monday, 20 05 2024
Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն
Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ
15:20
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ներ խոցելու մասին
Մեկնարկել է Կիրանցի այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ
Սյունիք այցի «առեղծվածն» ու Հայաստանի առաջադրանքը
Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա. Տավուշի մարզպետի աշխատակազմ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:47
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
14:41
Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Ալիևը ցավակցել է Իրանին
Հերքում. սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են
Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Մեջլիսի նախագահին
14:22
Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին
Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին
14:10
Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում
Հրազդանում 2 հոգի սպանվել է, մեկը վիրավորում ստացել. կան ձերբակալվածներ
Աղբամանները գետնի տակ տեղակայելու նախագծման մրցույթը հայտարարվել է
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի բարեկարգման 2-րդ փուլի շինաշխատանքները 1-2 շաբաթից կսկսվեն
Մետրոյի անցարգելները այլևս ժետոնով չեն լինելու, այլ QR կոդերով և քարտերով. Սուրեն Գրիգորյան
13:30
Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
13:30
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
Լուրերի օրվա թողարկում 13։00
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico
Իսկ գուցե Էբրահիմ Ռեիսին «խանգարու՞մ էր»

Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ. ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին:

Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նշված դեպքի առթիվ 2024թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 01:41-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կիրանց բնակավայրում իրականացվող ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձի։

Ստացված այս հաղորդման առթիվ նույն օրը ևս նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված առերևույթ հանցանքի դեպքերը կատարվել են նույն ժամանակահատվածում և նույն վայրում, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով, նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթները միացվել են։

Ձեռնարկվում են միջոցներ՝ միջադեպի ընթացքում առերևույթ բռնություն գործադրած, հանցավոր վարքագիծ դրսևորած բոլոր անձանց ինքնությունները պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում