Monday, 15 06 2026
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան

Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին

20 մայիսի, 2024 թ, Երևան 4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով մշտապես զարգացող բանկային ոլորտի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում Team Solutions ընկերությունը ներկայացրեց կոնտակտային կենտրոններին ամբողջական լուծում տրամադրող Zangezor պրոդուկտը։

Ծանոթացնելով ընկերության գործունեության ուղղություններին՝ Team Solutions ընկերության տնօրեն Տաթևիկ Ավագյանը նշեց, որ իրենք մասնագիտացած են պետական կառավարման էլեկտրոնային համակարգերի և մասնավոր ոլորտին ուղղված ծրագրային լուծումների մշակման մեջ։

Ի թիվս բազմաթիվ իրականացրած և ընթացիկ նախագծերի՝ ընկերությունը մշակում է նաև սեփական պրոդուկտները, որոնց շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում Զանգեզորը։ Վերջինս զանգերի, էլեկտրոնային նամակների, կարճ հաղորդագրությունների և շուտով նաև սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունների մշակման ու սպասարկման միասնական համակարգ է, որն դյուրինացնում է ծառայություն մատուցող կազմակերպությունների սպասարկման գործընթացը՝ հաճախորդներին հնարավորինս արագ և համապարփակ արձագանք տալով։

«Համակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս Զանգեզորը հարմարացնել ցանկացած ոլորտի ընկերության բիզնես գործընթացներին, ինչպես նաև ինտեգրել ընկերության ներքին համակարգերի հետ՝ էականորեն բարձրացնելով հաճախորդների սպասարկման արդյունավետությունը»,- ասաց ծրագրի ղեկավար Լիանա Տեր-Ավետիսյանը։

«Հաշվի առնելով մեր օրերում տեխնոլոգիական ոլորտի աննախադեպ զարգացումները,  բնականաբար մենք ևս փորձում ենք ժամանակին համահունչ զարգացնել պրոդուկտը և մեր հաճախորդների համար ապահովել նորարարական լուծումներ։ Առաջիկայում ցանկանում ենք դուրս գալ նաև միջազգային շուկա»,- հավելեց Տաթևիկ Ավագյանը:

Ներկայումս փորձարկման փուլում է գտնվում նաև արհեստական բանականության գործիքակազմի ներդրումը համակարգում։

4Future Banking միջոցառումը ոլորտի մասնագետների համար ծառայեց որպես հարթակ՝ մտքեր փոխանակելու, զարգացող միտումները քննարկելու և թվային դարաշրջանում հաճախորդների զարգացող պահանջները բավարարելու նորարար մոտեցումներ ուսումնասիրելու համար:

Պանելային քննարկման և ելույթների ժամանակ խոսնակներն անդրադարձան այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են հաճախորդների ֆիզիկական և թվային փորձառությունների միջև հավասարակշռությունը, թվային դարաշրջանում հաճախորդների հավատարմության ապահովումը, հաճախորդների հետ կայուն հարաբերությունների պահպանումը և այլն։

Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս։


Հասարակայնության հետ կապերի բաժին

[email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում