Monday, 20 05 2024
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն
Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ
15:20
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ներ խոցելու մասին
Մեկնարկել է Կիրանցի այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ
Սյունիք այցի «առեղծվածն» ու Հայաստանի առաջադրանքը
Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա. Տավուշի մարզպետի աշխատակազմ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:47
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
14:41
Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Ալիևը ցավակցել է Իրանին
Հերքում. սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են
Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Մեջլիսի նախագահին
14:22
Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին
Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին
14:10
Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում
Հրազդանում 2 հոգի սպանվել է, մեկը վիրավորում ստացել. կան ձերբակալվածներ
Աղբամանները գետնի տակ տեղակայելու նախագծման մրցույթը հայտարարվել է
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի բարեկարգման 2-րդ փուլի շինաշխատանքները 1-2 շաբաթից կսկսվեն
Մետրոյի անցարգելները այլևս ժետոնով չեն լինելու, այլ QR կոդերով և քարտերով. Սուրեն Գրիգորյան
13:30
Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
13:30
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
Լուրերի օրվա թողարկում 13։00
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico

Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին

«2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետեւանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետեւ ինքդ դո՛ւ լինելու հետեւանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ», Քաղաքացու օրվա առիթով ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա ըստ էության խոստովանություն է, սակայն՝ պատասխանատվությունից մանեւրելու նկատառումով: Նա խոստովանում է, որ չի մտածել հետեւանքի մասին, բայց նաեւ նշում, թե՝ հասկանալով է, որ չի մտածել: «Առակը կցուցանե» այն, որ նպատակը համարել է ավելի կարեւոր եւ գերակա: Ըստ այդմ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018-ից հետո առաջնորդվել է «Նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով, ակնարելով, որ այդ սկզբունքով առաջնորդվել է ոչ թե իր անձնական կամ խմբային քաղաքական նպատակի, այլ համազգային եւ պետական նպատակի համար:

Բայց, փաստացի ստացվում է, որ պետական նպատակները անցնող այդ ճանապարհին միմիայն փլուզվել են, պետությունը ապրել է ողբերգություններ, պետությունը կանգնել է ռազմական պարտության ծանր փաստի, Արցախի կորստի թե ռազմա-քաղաքական, թե սոցիալ-հոգեբանական ծանր հետեւանքի առաջ, հազարավոր երիտասարդների ծանր ու թանկ կորստի առաջ: Այդ ամենից հետո Հայաստանը որքանո՞վ է դարձել ԻՆՔԸ:

Այդ հարցի պատասխանը մեղմ ասած ոչ միայն խոսուն չէ, այլ նաեւ՝ մխիթարական չէ: Իսկ գուցե ժամանակն է սկսել հանրության հետ այլ բնույթի եւ որակի խոսակցություն, որը դուրս կլինի «քաղաքացիական պաթոսից», որովհետեւ սկզբունքորեն մեծ տարբերություն չկա՝ Հայաստանը «ռազմահայրենասիրական պաթոսով» է անցնում մեղմ ասած անարդյունավետ եւ վտանգավոր ճանապարհ, թե՞ «քաղաքացիական պաթոսով»: Հայաստանին անհրաժեշտը պետական բովանդակությունն է, սկսած կառավարող վերնախավի մտածողությունից, մինչեւ այդ մտածողության արդյունքում մշակվող եւ իրականացվող գործողություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում